19:16 26 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
Արմեն Բաղդասարյան
© Sputnik /

Բաղդասարյան․ «Բոլորը բոլորի հետ փոխանակելու ծրագիրը չի կարող ընդունելի լինել»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
30 0 0

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը պետք է դիտարկել ժողովուրդներին խաղաղության պատրաստելու հայտարարության շրջանակում։ Նա այդ մասին ասել է Sputnik Արմենիայի եթերում։

Բաղդասարյանի կարծիքով` գերիների փոխանակման հարցը շատ նուրբ է․ մի բան է ռազմագերին, եթե մարդը սխալմամբ հատել է սահմանը, բայց այնտեղ ներկայացնում են դիվերսանտ, մեկ այլ բան է, երբ սահմանը հատում է հանցագործը։ Օրինակ` 16 տարեկան տղայի գլուխը կտրում են, դա քրեական հանցագործություն է, և այդ անձին չի կարելի դիտարկել ռազմագերի և փոխանակել սահմանը պատահական անցած մարդու հետ։

«Բոլորը բոլորի հետ փոխանակելը միանշանակ չի կարող ընդունելի լինել որոշ դեպքերում»,– ասում է Բաղդասարյանը։

Նա կարծում է, որ կոնկրետ դեպքերը պետք է դիտարկվեն առանձին-առանձին։ Իհարկե, ընդհանուր առմամբ այս նախաձեռնությունը ողջունելի է։

Ինչ վերաբերում է երկու ժողովուրդներին խաղաղության պատրաստելուն, քաղաքագետի խոսքով՝ լավ բանին չեն նախապատրաստում, որպես կանոն վատ բաներին են նախապատրաստում։

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ տեսակ խաղաղության են մեզ նախապատրաստում, ինչ գին ենք վճարելու մենք դրա համար»,– ասում է քաղաքագետը։

Նրա խոսքով` Ադրբեջանից հնչող՝ հայերին ոչնչացնելու և էրիվանը գրավելու ագրեսիվ հռետորաբանությունը շատ բացասական մթնոլորտ է ձևավորում, և այս պայմաններում հնարավոր չէ խաղաղության նախապատրաստել։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանը գերիների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կողմնակից է, որը նպաստում է հակամարտության գոտիներում վստահության հաստատմանը։

Գլխավոր թեմաներ