18:44 19 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.04
  • GBP601.18
  • EUR535.55
  • RUB7.47
Երվանդ Բոզոյան
© Sputnik / Asatur Yesayants

Բոզոյան․ «Մնացականյան–Մամեդյարով մոսկովյան հանդիպումից հետո ԱՄՆ–ն փորձում է պահել բալանսը»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
45 0 0

Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կազմակերպելու ամերիկյան նախաձեռնությունը որոշակի ուղերձ է, որ ԱՄՆ–ն էլ է փորձում ակտիվ դեր ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման մասին։

Երվանդ Բոզոյանի կարծիքով` հաշվի առնելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև աշխարհաքաղաքական մրցակցությունը՝ մոսկովյան հանդիպումից հետո Վաշինգտոնը փորձում է նույնանման հանդիպում կազմակերպել։

«ԱՄՆ–ն փորձում է մոսկովյան հանդիպումից հետո բալանսը պահպանել և առաջարկում է այդպիսի հանդիպում անցկացնել Վաշինգտոնում»,- ասում է նա։

Ըստ քաղաքագետի՝ փաստացի սա ԱՄՆ-ի կողմից ուղերձ է, որով ակնարկում է, թե ինքը նույնպես փորձում է ակտիվ դեր կատարել բանակցային գործընթացում։

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Հայաստանի արտգործնախարարի հետ իրենց հաջորդ հանդիպումն ԱՄՆ– մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացնելու հրավեր է ստացել։

Զոհրաբ Մնացականյանն էլ լրագրողներին հայտնել էր, որ որոշ քննարկումներ եղել են, նախագծել են, թե ինչպես են իրականացնելու հաջորդ քայլը, ինչպես է լինելու, որտեղ է լինելու և այլն, բայց նաև նշել էր, որ հերթական հանդիպման ժամկետները դեռ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ Մնացականյանի ու Մամեդյարովի վերջին հանդիպումը կայացել է ապրիլի 15-ին Մոսկվայում` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի մոսկովյան հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել։

Ըստ թեմայի

Մնացականյան–Մամեդյարով–Լավրով հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ