19:14 26 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
Իվետա Տոնոյան
© Sputnik / Asatur Yesayants

Տոնոյան. «Որևէ այլ քաղաքական ալյանսին կամ միավորմանը միանալու հարց ԲՀԿ–ն չի քննարկվում»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
39 0 0

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, պատգամավոր Իվետա Տոնոյանն անդրադարձել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքին միանալու մասին հարցին։ Իվետա Տոնոյանի խոսքով` ԲՀԿ-ն խորհրդարանում մեծ խմբակցությունն է, ունի իր քաղաքական օրակարգը, որով և շարժվում է։

«Որևէ այլ քաղաքական ալյանսի կամ միավորման հարց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում չի քննարկվում»,-վստահեցնում է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Պատգամավորի խոսքով` ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքին, ապա դա բացառապես այդ ուժերի գործունեության դաշտն է։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող մի շարք անհատներ, կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ միավորվել են ու կազմել «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը»:

Մայիսի 11–ին, «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինք» անվամբ միությունն անցկացրել է իր առաջին հավաք–հանդիպումը։ Ինչպես ասվում է 2–րդ.ամ կայքում, դաշինքի ստեղծման նպատակը աջակցությունն է ապօրինի կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահին։

թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, ԱԺ, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան

Գլխավոր թեմաներ