00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Պեդանյան. «Ռիսկը, որ մարդիկ սկսեն հարբած մեքենա վարել, արդեն մեծանում է»

© Sputnik / Aram NersesyanВидеомост о проблеме "праворульных" машин
Видеомост о проблеме праворульных машин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Վարորդի ընկեր» ՀԿ–ի համահիմնադիր Դավիթ Պեդանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ՀՀ ոստիկանության առաջարկած օրենսդրական փոփոխությունների փաթեթի մասին` նշելով թերությունները:
Դավիթ Պեդանյան

Պեդանյանը, խոսելով բալային համակարգի ներդրման մասին, ասում է, որ տարիներ շարունակ այդ գործիքի ջատագովներից մեկն է եղել։ Հիմա էլ կարծում է, որ այդ համակարգն անհրաժեշտություն է.

«Մեր երթևեկության պայմաններում, մեքենաների թվի ավելացման հետ մեկտեղ տարիներ շարունակ ունեցած կոռուպցիոն դրսևորումների հետևանքով ավելացել են նաև անկիրթ վարորդները. այստեղ ինչ-որ մի բան պետք է՝ զսպող մեխանիզմ»,- ասում է Պեդանյանը՝ հավելելով, որ այնուամենայնիվ, այս նախագիծը թերություններ ունի։ Կարելի էր ավելի երկար աշխատել նախագծի վրա՝ նվազեցնելով ռիսկերը:

Дорожно-транспортное происшествие на трассе Ереван-Гюмри, участок подъема Мастара (8 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նպատակը վարորդներին պատժելը չէ, այլ ՃՏՊ–ները կանխելը. պատգամավորը` նոր համակարգի մասին

Այս նախագծով որևէ կերպ չի կարգավորվում ՃԵԿ խախտումները թույլ տված անձանց վերահսկողության հարցը: Պեդանյանը մի իրավիճակային օրինակ է ներկայացնում. «Եթե ընտանիքում կա 5 վարորդ, ու նրանցից մեկը շատ վատ կամ վտանգավոր վարորդ է, այդ ընտանիքի անդամները հերթով հնարավորություն ունեն գնալու և ասելու՝ խախտման պահին ես եմ եղել վարորդը: Այսինքն, եթե ընտանիքում 5 վարորդ է, և յուրաքանչյուրին տրված է 9 միավոր, ընտանիքը «տնօրինում է» 45 միավորանոց ֆոնդ, ինչը նշանակում է, որ ընտանիքի անդամները կարող են այնպես ներսում կարգավորել ու բաշխել խախտումների համար պատասխանատվությունը, որ վատ վարորդը կշարունակի մնալ վարորդ, որովհետև նրան վկայականից չեն զրկի»:

Պեդանյանը նաև արդարացված չի համարում տարբեր տուգանքների նվազեցումը, մասնավորաբար՝ ոչ սթափ վիճակում վարելու: Նախատեսվում է նախկին 150 հազար դրամի փոխարեն այն սահմանել 29 հազար դրամ:

«Վարորդը եթե հարբած վարելու համար տուգանվում է 4 միավոր (1 տարվա ընթացքում եթե խախտումը կրկնվում է, վարորդը զրկվում է վարորդական իրավունքից) ու վճարում է 29 հազար դրամ, կոպիտ ասած օրենքը, 1 անգամ նրան թույլ է տալիս այդ հաճույքը վայելել»:

Հաճախ հենց տուգանքների չափն էր զսպող դառնում վարորդների համար տարատեսակ խախտումներից խուսափելու համար: Ըստ բանախոսի` 150 հազար դրամն այնպիսի գումար է, որը ներկայիս սոցիալական պայմաններում բավականին բարձր է, ու վարորդներն այդ գայթակղությանն ու ռիսկին ավելի քիչ էին գնում հենց այդ գումարի պատճառով։

«Հիմա 29 հազար դրամ ու 4 միավոր՝ 9 միավորի մեջ։ Իմ կարծիքով, ռիսկը, որ մարդիկ սկսեն հարբած մեքենա վարել, արդեն մեծանում է»,- ամփոփեց իր խոսքը նա:

Հիշեցնենք, որ հինգշաբթի ՀՀ ոստիկանությունը ներկայացրեց ՃԵԿ լայնածավալ օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որն արժանացավ Կառավարության հավանությանը: Ըստ նախագծի՝ վարորդական իրավունք ստացող վարորդին տրվելու է 9 միավոր։ Յուրաքանչյուր խախտում թույլ տալու դեպքում դրանք նվազելու են 0.5-4 միավորի չափով` պայմանավորված խախտման տեսակով ու ծանրությամբ։ Եթե մեկ տարվա ընթացքում վարորդին տրված 9 միավորները սպառվեն, նա 6 ամիս ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից։Նույն նախագծով նախատեսվում է նաև նվազեցնել ներկայում ՃԵԿ խախտումների համար ներկայում գործող բազմաթիվ տուգանքների դրամաչափը:

Լրահոս
0