19:50 21 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.69
  • GBP617.03
  • EUR528.46
  • RUB7.47
Սուրեն Սարգսյան
© Photo : Hayk Petrosyan

Սարգսյան. «Իրավիճակն ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի ձեռքում է»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
159 0 0

Միջազգային կառույցների արձագանքը Փաշինյանի` դատարանների մուտքերը փակելու կոչին հավասարակշռված էր։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Սուրեն Սարգսյանի գնահատմամբ`այդուհանդերձ, քաղաքական տարբեր բևեռներ տարբեր ձևով մեկնաբանեցին այդ արձագանքը։

«Այսօր իրավիճակն ամբողջությամբ վարչապետի ձեռքում է, նրա պատասխանատվությամբ են այս գործընթացները տեղի ունենում, պետության ղեկավարը որոշում է կայացրել այս ճանապարհով գնալ»,– ասում է նա։

Նրա խոսքով` ցանկացած լարված վիճակ, ցանկացած քաղաքական ճգնաժամ ազդում է երկրի վարկանիշի վրա, կարևորը, որը բոլոր ընթացող գործընթացները բացառապես օրենքի և սահմանադրության շրջանակում լինեն։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 17–ին որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Դրանից հետո մայիսի 19–ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի առավոտյան փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Ապա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին մոտեցնել և բարեփոխել դատական համակարգը։ Պետք անցկացնել բոլոր դատավորների «վեթինգ»։

Ըստ թեմայի

«Նիկո՜լ, արի՛». դատարանի մոտ 3-5 տարեկան երեխաների են տարել
Գլխավոր դատախազը խոստանում է ընթացք տալ դատարանների մասին ահազանգերին
Այվազյան․ «Դատարանի աշխատանքը խոչընդոտելը կնշանակի հուղարկավորել Սահմանադրությունը»
Փաշինյանի կոչը սահմանադրական կարգի տապալում չէր. իրավաբանը` դատարանները փակելու մասին
Դատարանի աշխատակիցներն աստիճան են դրել ու փորձել 2–րդ հարկի պատուհանով ներս մտնել
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Դատարան, Հայաստան

Գլխավոր թեմաներ