11:55 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56

Էլիբեգովա․ «ԱԳՆ–ի միջոցով Ադրբեջանը խոսում է խաղաղությանն, ՊՆ–ի միջոցով`պատերազմի մասին»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (329)
87 0 0

Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ կոշտ, իրենք կոմպրոմիսի չեն գնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Մամեդյարովի՝ Կոմերսանտ թերթին տված հարցազրույցին։

 

Անժելա Էլիբեգովա․ «Ամենակարևորը Արցախի անվտնգության հարցն է և Արցախի ժողովրդի իրավունքները»

Ըստ Էլիբեգովայի՝ մի կողմից արտաքին գերատեսչության միջոցով Ադրբեջանը  խոսում է խաղաղ բանակցային գործընթացի մասին, մյուս կողմից՝ ՊՆ ղեկավարի բերանով` ռազմական գործողությունների։

«Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում ամենակարևորն անվտանգության հարցն է և Արցախի ժողովրդի իրավունքները»,-ասել է Էլիբեգովան։ 

ԱԳՆ  ղեկավարների վերջին հանդիպումից հետո, փորձագետի գնահատմամբ՝  կողմերը  սկսելու են աշխատել  հումանիտար համատեղ նախագծերի շուրջ։ Եվ այստեղ  առանց  պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության անհնար կլինի նման գործընթացը։

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (329)
թեգերը:
Արցախ, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ