20:23 06 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP605.49
  • EUR547.07
  • RUB6.74

Մելքոնյան. «Հայկական հարցը շարունակելու է գործիք մնալ Արևմուտքի ձեռքում`ընդդեմ Թուրքիայի»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
98 0 0

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում Թուրքիայի մասին` նշելով, որ աշխարհը վաղուց գիտի այդ երկրի իրական նկարագիրը։

Ռուբեն Մելքոնյան. «Հայկական հարցը շարունակելու է մնալ գործիք արևմուտի ձեռքում է` ընդդեմ Թուրքիայի»

Ըստ Մելքոնյանի` տարբեր դրսևորումները տարբեր ժամանակներում ապացուցել են, որ այդ երկիրը տարբեր ժողովուրդների, հատկապես քրիստոնյա հայերի և հույների նկատմամբ ունի ընդգծված ցեղասպան քաղաքականություն, այսինքն դա պետական մտածողության դրսևորում է։

«Արևմտյան պետությունները շարունակում են հայկական հարցն ու հայերի խնդիրներն օգտագործել իրենց շահերի համար։ Եվ հայկական հարցը Արևմուտքը օգտագործելու է ոչ թե ի շահ հայերի, այլ ի շահ իրենց պետությունների` փորձելով Թուրքիայից ինչ–որ բաներ կորզել. սա դասական արևմտյան քաղաքականություն է»,– նշում է նա։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Սիրիայի հարցում Թուրքիայի մոտեցումը (մասնավորապես փախստականներին ապաստան տալը) փոխել է Արևմուտքի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ, Մելքոնյանի գնահատմամբ` չի կարող մի պետություն խոսել հումանիզմից, երբ ինքը մեղավոր է այդ մարդկանց զոհվելու կամ գաղթական դառնալու մեջ։

Թուրքագետը հիշեցնում է` Թուրքիան սիրիացի փախստականներին ապաստան տրամադրելու համար եվրոպայից ստացավ 3 միլիարդ եվրո և այդքանի էլ ակնկալիք ունի։ Թուրքիան է մեղավորներից մեկը, որ ծավալվեց ահաբեկչական պատերազմը, և հազարավոր սիրիացիներ դարձան գաղթական։ Եվ Արևմուտքը շատ լավ գիտի, թե Թուրքիան ինչ նպատակներով է ապաստան տվել սիրիացի գաղթականներին։

Ըստ Ռուբեն Մելքոնյանի` պետք է պատմությանը նայել ուղիղ և թույլ չտալ, որ ոճրագործ պետությունը` Թուրքիան, ներկայանա հումանիստի կերպարով, իսկ այն երկիրը` Ռուսաստանը , որը իսկապես հակաահաբեկչական պայքար էր մղում, ներկայացվի լոկ իր շահերին հետևող պետություն։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մեղադրել էր ԱՄՆ-ին ու եվրոպական երկրներին Թուրքիային հարվածելու համար պարբերաբար Հայոց ցեղասպանության մասին բանաձևեր օրակարգ բերելու մեջ: Թուրք պաշտոնյան միաժամանակ ակնարկել էր, որ այժմ որոշ հարցերում Թուրքիայից կախված լինելու պատճառով այդ երկրները փոխել են իրենց քաղաքականությունը: Խոսքը վերաբերում էր սիրիացի գաղթականներին ապաստան տրամադրելուն։

թեգերը:
Թուրքիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ