03:08 27 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.39
  • GBP619.28
  • EUR520.92
  • RUB7.28

Հովհաննիսյան․ «Սադրանքները բխում են Ադրբեջանի ղեկավարության որդեգրած քաղաքականությունից»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
81 0 0

Թուրքա-ադրբեջանական զորվարժությունները գնալով ավելի ինտենսիվ են դառնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը չի բացառում, որ այս զորավարժությունների օրերին սահմանին լինեն սադրանքներ, սակայն դրանք կապված չեն լինի հենց զորավարժությունների անցկացման հետ։

«Սադրանքները բխում են Ադրբեջանի ղեկավարության որդեգրած քաղաքականությունից, նրանք անընդհատ փորձում են սահմանին լարել իրավիճակը և դրանով ճնշում գործադրել բանակցային գործընթացի վրա»,-ասել է Հովհաննիսյանը։ 

Ըստ փորձագետի՝ դա է պատճառը , որ նրանք տարիներ շարունակ հրաժարվում են սահմանին ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմներ տեղադրելուց,  որպեսզի չբացահայտվի, որ իրենք են սադրիչ կողմը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ու Թուրքիայի Զինված ուժերը հունիսի 7–ից 11–ը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում` Հայաստանի հետ սահմանին։

«Անխախտ եղբայրություն– 2019» խորագրով  մարտավարական զորավարժություններն ուղղված են լինելու մարտական հրաձգության մշակմանը։

Ըստ թեմայի

Բաբայան․ «Ադրբեջանը տեռորի է ենթարկում համանախագահներին»
Արցախի ՊՆ–ն Ադրբեջանին ուղղված կոշտ հայտարարություն է տարածել
Ես պատերազմ չտեսնելու իրավունք ունեմ. Բեգլարյանի յուրօրինակ ուղերձը` երեխաների օրվա առթիվ
թեգերը:
Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան, Արցախ

Գլխավոր թեմաներ