18:45 24 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
Գեորգի Ավետիսյան
© Sputnik / Aram Nersesyan ,

Ավետիսյան. «Կոչ եմ անում չանել անիմաստ հայտարարություններ, որոնք կարող են վնասել երկրին»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
99 0 0

Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում 4 ընտանիքի մոտ 200 գլուխ խոզ է անկել։ Նախանշաններ կան, որ աֆրիկյան ժանտախտի պատճառով է: Մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչությունը նմուշները ուղարկել է լաբորատորիա և սպասում է պատասխանների։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անհիմն է որակում «աֆրիկյան ժանտախտի» մասին լուրերը, քանի դեռ չկան լաբորատոր փորձաքննության տվյալները։

«Մենք տեղեկություն ունենք, որ անկումը կա, բայց, խոսել աֆրիկյան ժանտախտի մասին առնվազն անլուրջ է, որովհետև միայն լաբորատոր հետազոտության արդյունքում կարելի է դա ախտորոշել»,-ասում է Ավետիսյանը։

Գեորգի Ավետիսյանը կոչ է անում ոչ իրավասու մարդկանց չանել անիմաստ հայտարարություններ, չխոսել հիվանդությունների մասին, որոնք կարող են վնասել մեր երկրին, արտահանմանը, կամ խնդիրներ առաջացնել տնտեսվարողների համար։

«Հայաստանում վերջին անգամ «աֆրիկյան ժանտախտի» դեպք գրանցվել է 2011 թվականին, դրանից հետո նման դեպք չի արձանագրվել»,-վստահեցնում է մասնագետը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի խոսքով, «աֆրիկյան ժանտախտը» որևէ կանխարգելում ու բուժում չունեցող հիվանդությունների շարքին է դասվում։ Ի դեպ, ըստ մասնագետի, Սյունիքում վիրուսային հիվանդություններից սա խոզերի անկման առաջին դեպքն է։

Գլխավոր թեմաներ