10:48 25 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
Վահագն Գրիգորյան
© Photo : provided by Vahagn Grigoryan

Գրիգորյան. «Ավելի կարևոր են պաշտոնյաների հրաժարականների պատճառները»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
83 0 0

Իրավաբանական գիտությունների թեկնածու Վահագն Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում իր դիտարկումներն է ներկայացնում երկու պաշտոնյանների հրաժարականների վերաբերյալ։

Մեկ օրվա ընթացքում հրաժարական ներկայացրին արդարադատության համակարգի առանցքային դերակատարում ունեցող անձինք` արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը։

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս, «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության համահիմնադիր Վահագն Գրիգորյանը կարծում է, որ Դանիելյանը չի ցանկացել համաձայնել այն ամենի հետ, ինչն այսօր գործադիր իշխանությունը ցանկանում է հրամցնել դատական իշխանությանը, և այդ պատճառով էլ նա հրաժարական է տվել։

«Իսկ Արտակ Զեյնալյանի հրաժարականի պատճառն անհասկանալի է, քանի որ մինչ այդ պահը արդարադատության նախարարի ու իշխող քաղաքական ուժի միջև ներքին լուրջ տարաձայնություններ ու հակասություններ չեն նկատվել։ Անկախ նրանից` երկու պաշտոնյաների միաժամանակյա հրաժարականները պատահական էին, թե ոչ, կարևորը հրաժարականների պատճառներն են»,- կարծում է իրավաբանը։

Այդուհանդերձ, երկու հրաժարականների հիմքում էլ, Վահագն Գրիգորյանի դիտարկմամբ, դատական իշխանությունում գործադիր իշխանության ձեռնարկած գործընթացներն են, իշխանությունների հայտարարած դատական համակարգի բարեփոխումներն ու դրանց արդյունքում դատական և գործադիր իշխանությունների միջև առաջացած անհամաձայնությունները։

թեգերը:
Հրաժարական, Հայաստան

Գլխավոր թեմաներ