21:25 26 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
Հրանտ Մելիք–Շահնազարյան
© Sputnik / Asatur Yesayants

Մելիք-Շահնազարյան. «Արցախի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի չսրեն իրավիճակը»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
43 0 0

Վիտալի Բալասյանյանի՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հրաժարականը 2020 թ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Այս պաշտոնանկությունը չի բերի Հայաստան-Արցախ քաղաքական էլիտայի «հաշտեցման», մանավանդ, որ պաշտոնանկությունը դեռ չի նշանակում, որ այդ մարդը այլևս էլիտայի անդամ չէ։ Նա հավակնում է Արցախի ամենաբարձր պաշտոնին»,-ասել է քաղաքագետը։

Չնայած այդ  լարվածությանը, ըստ քաղաքագետի՝ Արցախի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի հարաբերութունները չսրվեն, չլարվեն, և անգամ այն հարցերում, որտեղ իրենք այնքան էլ համաձայն չեն Փաշինյանի կառավարության հետ, փորձում են զիջումների գնալ, փորձում են չսրել իրավիճակը։

Քաղաքագետը կարծում է, որ Արցախի վերնախավն այդ հարցում ճիշտ է. թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը հաջողության կարող են հասնել, եթե  իշխանությունները գործեն համատեղ։

թեգերը:
Հրաժարական, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ