12:35 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43

Գալստյան. «Ադրբեջանը երբեք չի հրաժարվել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ իր մոտեցումներից»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
54 0 0

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների գալիք հանդիպումը Վաշինգտոնում անակնկալներ չի խոստանում։ Քաղաքագետ Նարեկ Գալստյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Մնացականյան–Մամեդյարով հանդիպման մասին։

Գալստյանի խոսքով` Ադրբեջանը երբեք չի հրաժարվել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ իր մոտեցումներից։ Հայկական կողմը նոր շեշտեր է ներմուծել բանակցային գործընթացում և չի պատրաստվում հրաժարվել դրանցից։ Խոսքը, իհարկե, բանակցություններում Արցախի անմիջական մասնակցության անհրաժեշտության մասին է։ Հենց այդ պատճառով հիմա հարկ չի լինում խոսել կողմերի դիրքորոշումների մերձեցման մասին։

«Լավ կլիներ, եթե կողմերը պայմանավորվեին թեկուզ մի քիչ նվազեցնել լարվածության մակարդակը շփման գծում, ամրապնդել հրադադարի ռեժիմը։ Գալիք հանդիպումն ավելիին ընդունակ չէ, առարկայական քննարկումների և պայմանավորվածությունների համար նախադրյալներ չեմ տեսնում», – ասաց Գալստյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։

Նա ենթադրում է, որ հանդիպման արդյունքներով կլինեն հերթական արտահայտություններ, օրինակ «կողմերը պետք է հարգեն հրադադարի ռեժիմը», «անհրաժեշտ է հետևել սկզբունքներին»։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

թեգերը:
Էլմար Մամեդյարով, Զոհրաբ Մնացականյան, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ