15:06 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41

Ներսիսյան. Ադրբեջանի բանակը որոշ առումով ցածր է հայկականից՝ ըստ միջազգային փորձագետների

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
116 0 0

Ինչքան շատ զորավարժություններ անեն՝ այնքան բանակն ավելի ուժեղ ու պատրաստված կլինի: Sputnik Արմենիային ասել է ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը:

Ըստ Ներսիսյանի՝ Հայաստանն էլ այս պահին զորավարժություններ է անցկացնում. ինչքան ավելի մասշտաբային, ինչքան ավելի հաճախակի լինեն զորավարժությունները, այնքան բանակն ավելի պատրաստ կլինի ռազմական գործողությունների:

«Ադրբեջանի բանակը բավական շատ է անում զորավարժություն, շատ է ուղարկում սպաներին սովորելու Թուրքիայում, ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներում և Ռուսաստանում,  բայց եթե նայենք միջազգային փորձագետների կարծիքին՝ Ադրբեջանի բանակի պատրաստվածությունը որոշ պարագայում Հայաստանինից ցածր է»,- ասել է Ներսիսյանը:

Ռազմական փորձագետի խոսքով՝ օրինակ, ոչ պայմանագրային զինծառայողների պատրաստվածության մակարդակը Հայաստանում ավելի բարձր է և դա ցույց տվեց նաև ապրիլյան պատերազմը:

Ներսիսյանը նշում է, որ ինչքան ուժեղանում է ադրբեջանական բանակը, այնքան ուժեղանում է պատերազմի վտանգը: Հայկական բանակն էլ պետք է լիարժեք և լավ պատրաստվի, որպեսզի թշնամին դա հասկանա և ռիսկ չանի պատերազմ սկսել:

Հիշեցնենք, որ  ՀՀ զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում շարունակվում են ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ մարտական հրաձգությամբ զորավարժությունները:

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանում կրկին զորավարժություններ են: Այս անգամ իրենց մարտական պատրաստությունն են ցուցադրում մի քանի ստորաբաժանումներ, որոնք միմյանց լրացնելով ռազմական առաջադրանքն են կատարում:

թեգերը:
Զորավարժություններ, Հայաստան, Ադրբեջան, Արցախ

Գլխավոր թեմաներ