12:43 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87

Մաթևոսյան․ «Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ կարգելը պայմանավորված է Քոչարյանի գործով»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
160 0 0
Բենիամին Մաթևոսյան․ «Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ կարգելը պայմանավորված է Քոչարյանի գործով»

Դատաիրավական համակարգի բարեփոխումները մեր երկրում ծառայում են քաղական մեկ նպատակի՝ այն է գործող վարչապետի անձնական իշխանության մաքսիմալ ամրապնդմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Պոլիտէկոնոմիա վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Բենիամին Մաթևոսյանը։ Նա անդրադարձել է ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի՝ ինքն իրեն ՍԴ նախագահ հռչակելու հանգամանքին։

Քաղաքական վերլուծաբանի գնահատմամբ՝ իշխանության ոչ պաշտոնական «խոսափող» համարվող Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործը ՍԵԴ-ն չի քննելու այն կազմով, որը կար մինչև Վահե Գրիգորյանի ընտրությունը։ 

«Ակնհայտ է, որ Վահե Գրիգորյանին հապճեպ ՍԴ նախագահ կարգելու փորձը պայմանավորված է հենց երկրորդ նախագահի գործով»,-ասել է Մաթևոսյանը։

Ըստ քաղաքագետի՝ իշխանությունը փորձում է բոլոր հնարավոր միջոցները կիրառել Քոչարյանի դեմ՝ նրան բանտում փակելու համար։

Քաղաքագետը դժվարանում է ասել՝ ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանը կկարողանա օրինականության սահմանում պահել իր պաշտոնը, թե կընկրկի և  հրաժարական կտա։ Ամեն դեպքում, ըստ Բենիամին Մաթևոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը Սահմանադրական դատարանը կքննի օրեր  անց, և հենց մի քանի օրից էլ պարզ կդառնա Հրայր Թովմասյանը կկարողանա պայքարել իշխանությունների դեմ, թե ոչ։

Ըստ թեմայի

Ինչ ազդեցություն կարող է ունենալ Վահե Գրիգորյանի ընտրվելը Քոչարյանի` ՍԴ ուղարկած գործի վրա
Բոզոյան․ «ՍԴ նախագահը չպետք է թույլ գտնվի, ինչպես Գագիկ Հարությունյանը»
Սահմանադրական կարգի համեստ հմայքը, կամ բռնությունը պետք է արմատախիլ անել
ԱԺ նախագահը իրավաչափ է անվանել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի սենսացիոն հայտարարությունը
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, «Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան, Վեթինգ, Սահմանադրական դատարան

Գլխավոր թեմաներ