09:41 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07

Խուդոյան. «Որոշումը սպասելի էր՝ հաշվի առնելով դատավորի վարքագիծը»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյան (458)
90 0 0

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր որոշեց կրկին կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում երկրորդ նախագահի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանն ասաց, որ դատարանի որոշման համար չի տեսնում իրավաբանական այնպիսի հիմքեր, որոնք կարող են հիմնավոր դարձնել դատարանի որոշումը։

Հովհաննես Խուդոյան. «Որոշումը սպասելի էր՝ հաշվի առնելով դատավորի վարքագիծը»

«Որոշումը սպասելի էր՝ հաշվի առնելով դատավորի վարքագիծը»,-իրենց պաշտպանյալին կալանավորելու դատարանի որոշման մասին կարծիք է հայտնում Խուդոյանը։

Ըստ պաշտպանի` առաջիկայում իրենք ինտենսիվ գործողություններով կարձագանքեն դատարանի որոշմանը։

«Պարտադիր պետք է բողոքարկենք վերաքննիչ դատարանի որոշումը, որքան էլ վերապահում ունենանք ավելի բարձր ատյանի անկողմնակալության առումով»,-ասում է Հովհաննես Խուդոյանը։

Դատարանի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Բացի այդ, դատարանը որոշել է Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել և տվյալ դատական գործը ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

թեմա:
Ռոբերտ Քոչարյան (458)

Ըստ թեմայի

Մանվել Գրիգորյանը հիմա պետք է պառկի. դատական նիստը հետաձգվեց
Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորվի
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել դատական ակտերը
թեգերը:
կալանավոր, Դատարան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ