09:54 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Լարիսա Ալավերդյան

Ալավերդյան.«Գերիներին փոխանակելը պայմանավորված է հումանիտար քայլեր անելու հայտարարությամբ»

© Sputnik / Hayk Petrosyan
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
40 0 0

Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման վերջին փաստը, սակայն որոշակի վերապահումներ ունի ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանի փոխանակման հետ կապված։

«Զավեն Կարապետյանին փոխանակելը պայմանավորված է ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ հումանիտար քայլեր անելու մասին հայտարարությամբ»,-կարծում է Ալավերդյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում հայտնված Հայաստանի այլ քաղաքացիների ճակատագրին, և մասնավորապես` Կարեն Ղազարյանին հայկական կողմին հանձնելուն, ապա իրավապաշտպանը թերահավատ է, որ Բաքուն պատրաստ է Ղազարյանին ևս վերադարձնել հայկական կողմին։

«Ցավոք, ես չեմ տեսնում, որ Ադրբեջանը պատրաստ է այդպիսի քայլերի, քանի որ այդ` ամբողջությամբ շինծու գործը սարքվել է, կարծես թե հավասարության նշան դնելու Արցախում սպանություններ գործած դիվերսանտների գործի ու Կարեն Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու միջև»,-նշում է Ալավերդյանը։

Նա չի բացառում, որ Կարեն Ղազարյանը ոչ թե պատահաբար է հայտնվել ադրբեջանական տարածքում, այլ նրան պարզապես առևանգել են, որ հետագայում դա օգտագործեն իրենց դիվերսանտներին փոխանակելու համար։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օժանդակությամբ հունիսի 28-ին մեկական ձերբակալվածի էին փոխանակել։ Խոսքը 2019 թվականի մարտի 16-ին Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովի և 2017 թվականի հունիսի 20-ին անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված Հայաստանի քաղաքացի Զավեն Կարապետյանի մասին է։

թեգերը:
գերի, Ադրբեջան, Հայաստան, Արցախ

Գլխավոր թեմաներ