Արտախորհրդարանական ուժերը շարունակում են հանդիպումներն ու քննարկումը: Սակայն դեռ վաղ է ընդդիմադիր հստակ միավորի մասին խոսել: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Վիգեն Հակոբյան․ «Հայաստանում կլինի ընդդիմադիր մի քանի բևեռ»
/
Այն ինչ կատարվում է այս փուլում, ըստ քաղտեխնոլոգի, ավելի շատ տրամադրությունների ստուգում է, ռեսուրսների հստակեցնում։
«Ինչպես փորձը ցույց է տալիս, Հայաստանում լավագույն դեպքում կլինի ընդդիմադիր մի քանի բևեռ»,-ասել է Հակոբյանը։
Քաղտեխնոլոգը համոզված է՝ առյժմ ընդամենը քաղաքական կոնսուլտացիաների փուլն է։ Նրա խոսքով` փորձը ցույց է տվել, որ Հայաստանի ընդդիմությունը գրեթե միշտ լինում է բազմաբևեռ:
Սովորաբար բավական զուսպ Սարգսյանը դրսևորում է իրեն ոչ բնորոշ ակտիվություն: Ամենայն հավանականությամբ, իշխանությունների հետ նախկին պայմանավորվածությունները խախտվել են։