21:00 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Կարեն Վերանյան
© Sputnik / Hayk Petrosyan

Վերանյան. «Հայաստանը նման նախահարձակ և լավ իմաստով ագրեսիվ քաղաքականություն չի վարել »

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
36 0 0

Թուրքիան գնում է ինքնամեկուսացման ճանապարհով։ Եվ շատ կարևոր է, որ Հայաստանը կարողանա օգտվել տարածաշրջանում ստեղծված հակաթուրքական տրամադրությունից և իրողությունից։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց  տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը` խոսելով Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ կոշտ հայտարարությանը։

«Նախկինում երբեք չի եղել, որ Հայաստանը նման նախահարձակ և  լավ իմաստով ագրեսիվ քաղաքականություն վարի։ Եվ ողջունելի է նման

մոտեցումը»,–ասել է Վերանյանը։

Ըստ փորձագետի`  Հայաստանն այժմ հնարավորություն ունի ոչ միայն  հետևել և արձագանքել իր շուրջը կատարվող գործընթացներին, այլ անմիջական մասնակցություն ունենալ։ Հայաստանի ԱԳն հայտարարությունը նա համարում է ճիշտ ժամանակին արված։

Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ մտահոգություն էր հայտնել Հայաստանի արտգործնախարարությունը։ Մասնավորապես նշելով, որ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: Հայաստանը  վերահաստատել է իր նաև իր  աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին` միաժամանակ կոչ անելով Թուրքիային դադարեցնել Կիպրոսի տնտեսական գոտում բոլոր գործողությունները և հարգել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը:

թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Թուրքիա

Գլխավոր թեմաներ