06:01 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP576.71
  • EUR528.16
  • RUB7.12
Ժորա Մալոյան
© Sputnik / Hayk Petrosyan

Մալոյան. «Իմ գյուտը էներգետիկայից բացի, կարող է լուծել գյուղատնտեսության որոշ խնդիրներ»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
10901

Սառը մետաղների տեխնիկ-տեխնոլոգ Ժորա Մալոյանը Sputnik Արմենիային պատմել է իր գյուտի և դրանից սպասվող օգուտների մասին։

Սառը մետաղների տեխնիկ-տեխնոլոգ Ժորա Մալոյանը  ստեղծել է հիդրոդինամիկ փակ ցիկլով էներգիա ստանալու նոր եղանակ, որը խարսխված է երեք գյուտերի՝ էլեկտրամեխանիկական թիակավոր պոմպի, ջրի վերհանման սարքի ու հիդրոէլեկտրոկայանի համակցված աշխատանքի վրա:

«Այդ մասին հրապարակումներ կան ամերիկյան մամուլում ու նաև գրված է իմ գիտական նախագծի մեջ, որ սա մեծ հեղաշրջում է ամբողջ աշխարհում, որովհետև էներգետիկայի ոլորտից բացի, կարող է լուծում տալ նաև գյուղատնտեսության բնագավառում առկա որոշ խնդիրներին»,-նշում է գյուտարարը:

Մասնագետը ներկայացնում է իր գյուտի կիրառական առանձնահատկությունները՝ նշելով, որ այն կարող է լուծել նաև բնապահպանական պրոբլեմներ: 

Իր նախագծերն իրականացնելու հարցում Ժորա Մալոյանն ակնկալում է պետական աջակցություն:

թեգերը:
Գյուտ, Հայաստան

Գլխավոր թեմաներ