13:41 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07

Չաքրյան․ «Թուրքիայի գնած C-400-ը Հայաստանի սահմանին տեղադրելու իմաստ չկա»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
8701

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը վստահ է, որ Թուրքիան իր գնած C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը չի տեղակայի Հայաստանի սահմանին։ Նա այս մասին ասել է Sputnik Արմենիայի եթերում։

Հակոբ Չաքրյան․ «Թուրքիայի գնած S-400-ը Հայաստանի սահմանին տեղադրելու իմաստ չկա»

Հակոբ Չաքրյանը նշում է, որ Թուրքիան C-400 համակարգերի կարիքը չունի, դրանք ձեռք է բերել, ըստ ամենայնի, Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև բալանսը պահելու համար։

«Թուրքիայի գնած C-400 ռուսական համակարգերը Հայաստանի սահմանին տեղադրելու իմաստ չկա․ Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք չէ»,– ասում է Չաքրյանը։

Ինչ վերաբերվում է C-400-ն օգտագործելուն՝ թուրքագետը նշում է․ այդ ո՞վ պետք է հարձակվի Թուրքիայի վրա, որ ստիպված լինի դրանք օգտագործել, ո՞ւմ դեմ պետք է օգտագործի։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը սկսել է C-400 համակարգերի մատակարարումը Թուրքիա։

Թուրքիան Ռուսաստանից կարող է գնել C-400-երի ևս մի քանի մարտկոց. պաշտոնաթող գեներալ

 

Ըստ թեմայի

Ներսիսյան.«С-400-ից հրաժարվելու դեպքում ռուս–թուրքական հարաբերությունները կսառեն»
Արցախյան խնդիր. ինչը ՌԴ-ի համար առաջնային է, ԱՄՆ–ի համար լուսանցքից այն կողմ է
Էրդողանը պատժամիջոցների մասին չի լսել. նա խոսել է ռուսական զենքի մասին
թեգերը:
Ռուսաստան, Թուրքիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ