15:35 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Արամ Սարգսյան
© Sputnik / Hayk Petrosyan

Սարգսյան․ «Իջևանում ժողովուրդն աշխատանք չունի. պետք էր առաջին հերթին աշխատանք առաջարկել»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
8110

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան Sputnik Արմենայի եթերում խոսել է Իջևանում ծագած խնդրի քաղաքական նախադրյալների մասին:

Արմեն Սարգսյանը կարծում է, որ Իջևանում ծագած խնդրի պատճառն այն է, որ մարդիկ աշխատանք չունեն։

«Իջևանում ժողովուրդը աշխատանք չունի. պետք էր առաջին հերթին նախապատրաստել մարդկանց՝ աշխատանք առաջարկել ։ Չկա համակարգված մոտեցում. ժողովրդի մի մասը, օրինակ` Սևանում, ապրում է ձկան հաշվին, մի մասն էլ ապրում է փայտի հաշվին, այսինքն՝ դեռ բնության բարիքներից են օգտվում, և եթե դուք նրան փոխարինող որևէ բան չեք տրամադրում ու սկսում եք նրա դեմ ռեպրեսիվ գործողություններ, նա պիտի պատասխանի ձեզ, որովհետև նա իր ընտանիքն է ապահովում: Սա շատ տրամաբանական է»,- ասում է Արամ Սարգսյանը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավարի կարծիքով՝ երբ մարդիկ մերժեցին հին համակարգը, սպասվում էր, որ նոր կառավարությունը տնտեսական այնպիսի քաղաքականություն կվարեր, որ հենց առաջին օրվանից հույս ներշնչեր քաղաքացուն, որ եթե ոչ այսօր, բայց գոնե վաղը անպայման իրավիճակը կփոխվի:

Արամ Սարգսյանի կարծիքով` չկա այդպիսի հայեցակարգ, չկա այդպիսի քաղաքականություն,և կառավարությունը իմպուլսիվ քայլերով է շարժվում:

Հիշեցնենք` երեկ` հուլիսի 17-ի ուշ երեկոյան, Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ էին տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանության 12 ծառայողներ ու 2 քաղաքացի վիրավորվել էին:

Մյուսներն ո՞ւր են . Փաշինյանը պահանջում է գտնել Իջևանի դեպքերի բոլոր մասնակիցներին

Դեպքի վայր էր մեկնել նաև ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, Իջևան էին տեղափոխվել նաև մեծ քանակությամբ ոստիկանության ուժեր։

Ի՞նչ է տեղի ունեցել Իջևանում. բողոքի ակցիայի մանրամասները. տեսանյութ

Ըստ թեմայի

Ցուցարարները խոսում էին նախապայմանով. Օսիպյանը մեկնաբանել է Իջևանի միջադեպը
Իջևանի անկարգությունների դեպքով 13 անձ է ձերբակալվել
թեգերը:
Ոստիկանություն, Բողոքի ակցիա, Իջևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ