09:22 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Նաիրա Զոհրաբյան
© Sputnik / Asatur Yesayants

Զոհրաբյան. «Տարբեր պաշտոնյաներ Սևանի մաքրման համար հատկացված գումարը լափել ու թալանել են»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
66 0 0

Սևանը ճահճացումից ազատելու համար ԲՀԿ-ն քննարկում է անցկացրել բնապահպանների, կառավարության ներկայացուցիչների, պատգամավորների և բիզնես շահ ունեցող անձանց հետ: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդիպման մանրամասները պատմել է Sputnik Արմենիային։

Սևանի ճահճացման խնդիրը 1 կամ 2 տարվա խնդիր չէ։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Տարիներ շարունակ Սևանը թալանվել է, տարբեր պաշտոնյաներ Սևանի մաքրման համար հատկացված գումարը լափել ու թալանել են, և հիմա նրանց մի մասը ծլկել է Հայաստանից»,– ասաց նա։

Զոհրաբյանը նշեց, որ Սևանը ճահճացումից ազատելու համար ԲՀԿ-ն քննարկում է անցկացրել բնապահպանների, կառավարության ներկայացուցիչների, պատգամավորների և բիզնես շահ ունեցող անձանց հետ, և հանդիպումն արդյունավետ է եղել։

«Մենք չփորձեցինք հակադրել բնապահպանական, առողջապահական, բիզնես շահերը, այլ փորձեցինք գտնել համատեղ լուծումներ Սևանի խնդիրները օպերատիվ լուծելու համար: Հնչեց առաջարկ դիմել վարչապետին՝ ստեղծելու հրատապ Սևանի փրկության ծրագիր, որովհետև իրավիճակն այնպիսինն է, որ դանդաղ քայլերով մենք ուղղակի կխորացնենք ստեղծված իրավիճակը»,– նշեց պատգամավորը:

Զոհրաբյանի խոսքով` հանդիպմանը հրավիրել էին նաև «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին, բայց նրանցից որևէ մեկը չի ներկայացել։

Սևանի բնապահպանական ծրագրերի համար փող տրվել է, բայց լճում լողալը մնում է վտանգավոր

Ըստ թեմայի

Տիգրան Ավինյանը ԱՄՆ ֆորումում խոսել է Սևանա լճին սպառնացող վտանգի մասին
Սևանի ավազանում գործող մաքրման 3 կայանն ավելի շատ կեղտոտում են միջավայրը. քննարկում ԱԺ–ում
Ո՞վ է պատասխանատու Սևանի ներկա վիճակի համար. Ջավադյանն ազգային պարկին է մեղադրում
Սևանին պետք է վերաբերվել նորահարսի պես. պատգամավորը դեմ է լճի խնդիրները բարձրաձայնելուն
թեգերը:
Նաիրա Զոհրաբյան, Սևանա լիճ, Սևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ