11:36 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Երվանդ Բոզոյան
© Sputnik / Asatur Yesayants

Բոզոյան․ «ՍԴ-ն վերջին բաստիոնն է, որ փորձում է գրավել Նիկոլ Փաշինյանը»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
5701

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ներքաղաքական իրավիճակի, մասնավորապես՝ դատաիրավական համակարգի և ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Բոզոյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ փորձում է իշխանության հաստատել նաև դատական իշխանության և ՍԴ-ի վրա։

«ՍԴ-ն վերջին բաստիոնն է, որ փորձում է գրավել Փաշինյանը, որից հետո Հայաստանում կառույց չի մնա, որ նրա վերահսկողության տակ չի լինի»,– նշում է նա։

Քաղաքագետի հիշեցնում է` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի դիրքերը բավական ամուր են, ընդգծել է, որ չի պատրաստվում մտնել քաղաքական բանավեճի մեջ և շանտաժի չի ենթարկվի։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՍԴ-ն սեփական «բուդկա» են դարձրել, չկա վստահություն այդ կառույցի նկատմամբ։ Հրայր Թովմասյանն էլ հորդորել էր զգուշավոր լինել, չընդհանրացնել, որ չկա վստահություն դատական համակարգի նկատմամբ, և եթե դա «բուդկա» է, ինչու են տասնյակ դիմումներ ներկայացրել այնտեղ։

Նախարարությունը մեկնաբանեց վեթինգի մասին ԵԽ զեկույցը. իսկ Փաշինյանը հետո կխոսի

Ըստ թեմայի

ՍԴ-ի վրա նոր «գրոհ» կլինի՞. ի՞նչ է հուշում դատական բարձրագույն մարմնի հայտարարությունը
ՍԴ–ի շուրջ ստեղծված խնդիրը լուծելու կառուցակարգը ՀՀ նախագահի ձեռքում է. Այվազյան
Ես Սահմանադրական դատարանի նախագահ եմ. Հրայր Թովմասյանը` ՍԴ դատավոր–ՍԴ անդամ լինելու մասին
թեգերը:
Երվանդ Բոզոյան, Նիկոլ Փաշինյան, Սահմանադրական դատարան, Հայաստան

Գլխավոր թեմաներ