10:38 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Թաթուլ Մանասերյան
© Sputnik / Aram Nersesyan

Մանասերյան. «Առանց վստահության բանկերում նման գումարներ չէին շրջանառվի»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
38 0 0

Բանկերի շահույթի ավելացումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ներդրումների համար այլ՝ ավելի շահավետ վայր կամ ոլորտ ավանդատուները չեն տեսնում, այդ պատճառով էլ գերադասում են իրենց գումարները պահել բանկերում։

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանում է բանկերի՝ շահույթով աշխատելու մասին տվյալները, որոնք, ըստ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի՝ պայմանավորված են իրենց կայացրած որոշմամբ։

Մանասերյանն առաջարկում է օբյեկտիվ գնահատելու համար՝ ոչ միայն նշված ցուցանիշները համեմատել այն ժամանակաշրջանի հետ, երբ ընդունվել է պետտուրքերի ավելացման հիմնական բեռը գրավատներից ու փոխանակման կետերից բանկերի վրա տեղափոխելու որոշումը, այլև ուսումնասիրել վերջին տարիների դինամիկան։

«Այդ պարագայում կտեսնենք, որ շահույթի աճի միտումներ կային հատկապես համաշխարհային ֆինանսական ճգնաժամին հաջորդած տարիներին»,-նկատում է Թաթուլ Մանասերյանը։

Նրա խոսքով` բանկերի շահույթի ավելացումը թեև առաջին հայացքից կարող է դրական թվալ, այդուհանդերձ, պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ներդրումների համար այլ՝ ավելի շահավետ վայր կամ ոլորտ ավանդատուները չեն տեսնում, այդ պատճառով էլ գերադասում են իրենց գումարները պահել բանկերում։

«Դա էլ իր հերթին վկայում է բանկերի նկատմամբ վստահության որոշակի գործոնի մասին, քանի որ առանց այդ վստահության՝ բանկերում նման գումարներ չէին շրջանառվի»,-կարծում է տնտեսագետը։

Ըստ Մանասերյանի` բանկերի շահույթի աճը պետք է համադրել տնտեսական աճի կամ տնտեսական ակտիվության ցուցանիշի հետ, և պարզ կլինի, որ առկա միտումներին հակառակ որևէ ցուցանիշ չի գրանցվել։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ 2019թ.-ի 1-ին կիսամյակում ՀՀ բոլոր առևտրային բանկերն աշխատել են շահույթով։

Բանկերի զուտ շահույթը եղել է 37.9 մլրդ դրամ՝ 4.4%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Թունյանը գրել էր, որ սա նշանակում է, որ ԱԺ-ում իրենք ճիշտ որոշում են կայացրել՝ պետտուրքերի ավելացման հիմնական բեռը գրավատներից ու փոխանակման կետերից տեղափոխելով բանկերի վրա, որովհետև շահութահարկի 2% նվազեցումից ամենից շատ հենց բանկային ոլորտն է շահում։

Ըստ թեմայի

ԵՏՄ–ին անդամակցելը թույլ կտա Հայաստանին համարժեք արձագանքել համաշխարհային տնտեսության մարտահրավերներին. Մանասերյան
Չեն նեղացել. Ասիական բանկը ֆինանսավորումը չի փակի Հայաստանի խոշորագույն մայրուղու համար
Միլիարդների պարտք` բանկերին ու ՀԷՑ–ին. նախարարը բացահայտեց հերթական ֆինանսական մեխանիզմը
Բանկերում ու բանկոմատներում խափանումներ են գրանցվել
թեգերը:
Բաբկեն Թունյան, Կենտրոնական բանկ (ԿԲ), Թաթուլ Մանասերյան

Գլխավոր թեմաներ