01:16 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86

Մելիքյան. «Էլեկտրիկ Երևանի» գործով իրավապահները «պինգ-պոնգ» են խաղում»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
63 0 0

Քանի որ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրածները հիմնականում ոստիկաններն են եղել, իրավապահները չեն ցանկանում իրենց գործընկերներին հանձնել արդարադատությանը:

«Էլեկտրիկ Երևանի» գործով իրավապահները «պինգ-պոնգ» են խաղում»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ահազանգում է, որ Հատուկ քննչական ծառայությունը կրկին կասեցրել է «Էլեկտրիկ Երևանի» իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործը։ Մելիքյանն այդ մասին տեղեկացել է իրենց փաստաբանից, որը ստացել է ՀՔԾ-ի որոշումը։

«Կարծում եմ, որ ՀՔԾ-ն ի սկզբանե ձևական մոտեցում է ցուցաբերել «Էլեկտրիկ Երևանի» գործին։ Նույն կարծիքին են լրատվամիջոցների այն ներկայացուցիչները, որոնք այդ գործով տուժող են ճանաչվել»,- Sputnik Արմենիայի եթերում ասում է Մելիքյանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի խոսքով` ՀՔԾ-ն այսօր դարձյալ շարունակում է նույն մոտեցումը։ Նախկինում Հատուկ քննչական ծառայությունը «Էլեկտրիկ Երևանի» գործը կասեցրել էր՝ պատճառաբանելով, որ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն։ 2019 թվականի մայիսին ՀՀ գլխավոր դատախազությունն «Էլեկտրիկ Երևանի» գործը վերադարձրել է Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու համար:

«Տպավորություն է, որ «Էլեկտրիկ Երևանի» գործով իրավապահները «պինգ-պոնգ» են խաղում»,-ասում է Մելիքյանը։

Նրա խոսքով` ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քանի որ 20-ից ավելի լրագրողներ ու օպերատորներ են տուժել 2015 թվականին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ իրականացված բողոքի ակցիաների ժամանակ:

«Որքան էլ ժամանակ անցնի, միևնույն է՝ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-պնդում է Մելիքյանը։

Լրագրողական կազմակերպության ղեկավարի կարծիքով` ՀՔԾ-ն առանց ոստիկանության օժանդակության չի կարող բացահայտել այդ գործը։

«Բայց, քանի որ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրածները հիմնականում ոստիկաններն են եղել, այդ է պատճառը, որ հիմա իրավապահները չեն ցանկանում իրենց գործընկերներին հանձնել արդարադատությանը»,- ասում է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահը։

Մելիքյանը վստահեցնում է` թույլ չեն տալու, որ մոռացվի «Էլեկտրիկ Երևանի» գործը և կրկին բողոքարկելու են ՀՔԾ-ի որոշումը։

Շտապօգնության աշխատակիցներն էլ ներառվեցին, մնացին լրագրողները

Ըստ թեմայի

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսումը հնարավոր է հարևան երկրներից տարածված լինի. ՔԿ նախագահ
1999թ.–ի ԱԺ անդամների սպանությունը. ՀՔԾ–ն չի զբաղվում ԱԱԾ-Հունանյան կապերը ստուգելով
Միասին եփեցին, միասին կերան. լրագրողներն ու զինվորները ճաշ են պատրաստում զորամասում
«Մեծ պատիվ կլինի». Պուտինը` «Ռուսթավի 2»–ի լրագրողի դեմ քրեական գործ հարուցելու մասին
Լրագրող Գայանե Մանուկյանը 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), «Էլեկտրիկ Երևան», Աշոտ Մելիքյան (ԽԱՊԿ նախագահ)

Գլխավոր թեմաներ