02:39 06 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01

Բոզոյան․ «Վարչապետի արցախյան ելույթը սպեկուլյացիայի էլեմենտներ ուներ»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
88 0 0

«ՊոլիտԷկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է վարչապետ Փաշինյանի Արցախում հնչեցրած ծրագրային կետերը։

 

Քաղաքագետի խոսքով` վարչապետը խոստումները ձևակերպումներ են, որ գեղեցիկ են հնչում, բայց որևէ  գործիքակազմ նա չունի դրանք իրագործելու համար, այլ ճիշտ հակառակը։ «Այս տարվա 1–ին 3 ամսվա ընթացքում արտագաղթը Հայաստանից ավելի քան 2 անգամ ավելացել է, մարդիկ ի վերջո հասկանալու են, որ նա չի կարողանում լուծել մարդկանց խնդիրները և, չլուծելով դրանք, փորձում է մարդկանց տրանսի մեջ գցել, երազներով կերակրել, իսկ վերջում  ժողովուրդը երազախաբության մեջ է հայտնվելու  և սկսելու մեղադրել նույն վարչապետին»,–ասում է Բոզոյանը։ 

Քաղաքագետն  Արցախի թեմայով ցանկացած շահարկում անբարոյականություն  է համարում։

«Ազգային հարցերի շուրջ սպեկուլյացիաներն անթույլատրելի են։ Դա շատ էմոցիոնալ խնդիր է, այն կարող է ազդել ցանկացած մարդու վրա»,–նշում է Բոզոյանը։

Քաղաքագետի խոսքով` վարչապետի արցախյան ելույթը սպեկուլյացիայի էլեմենտներ ուներ. Հայաստանում և Արցախում բոլորն են հասկանում, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Դա ժամանակակից աշխարհում դժվար, բայց լուծելի խնդիր է։

«Ավելի լավ է Փաշինյանն ամեն ինչ անի, որ բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերը գոնե չթուլանան։ Այս մեկ ու կես տարվա ընթացքում հակառակը եղավ, որովհետև ինքը պոպուլիստ է, և ամեն ինչ անում է միայն բոլորին դուր գալու համար»,–ընդգծում է Բոզոյանը։

Երվանդ Բոզոյանի խոսքով` պետք է իրատեսական ծրագիր ունենանք Արցախի հարցում, որպեսզի  այն կայանա որպես անկախ պետություն։ Հետո Արցախը կմնա որպես անկախ պետություն, թե կմիանա Հայաստանին` դա  արդեն ժամանակի հարց կլինի։

Հիշեցնենք, որ հուլիսի 5–ին Ստեփանակերտի իր ելույթում Նիկոլ Փաշինյանը թվարկել էր այն խոշոր խնդիրներն ու մարտահրավերները, որոնք Հայաստանը պետք է լուծի մինչև 2050 թվականը: Վարչապետն ընդգծել էր, որ չի հիշատակում Արցախը, քանի որ «Արցախը Հայաստանն է, և վերջ»։

թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ