13:23 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Վարդան Ոսկանյան
© Sputnik / Hayk Petrosyan

Ոսկանյան. «Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպիսի բարդ տարածաշրջանում է գտնվում Հայաստանը»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
22710

Ֆիլմ արտադրողը կամ այդ ֆիլմի հետևում կանգնած հատուկ ծառայությունը նպատակ է հետապնդել որոշակի քարոզչական գործողություն իրականացնել Ադրբեջանի նկատմամբ:

Իրանագետ Վարդան Ոսկանյանն, անդրադառնալով Հայաստանի տարածքում իրանաամերիկյան լրտեսական սկանդալին ու հետախուզական ֆիլմին՝ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ նախ պետք է ճշտել փաստական նյութը, ինչը կարող են անել բացառապես հատուկ ծառայությունները և որոշակի լրացուցիչ տվյալների հիման վրա միայն կարելի է հստակ եզրակացնել, որ Իրանի ու ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ինչ-որ առումով մրցակցում են Հայաստանի տարածքում, կամ մեր երկիրը վերածել են պայքարի թատերաբեմի:

«Առայժմ նման հեռուն գնացող եզրակացություն անելն իմ կարծիքով՝ տեղին չէ: Բայցևայնպես, նույնիսկ քարոզչական նպատակով ֆիլմի ստեղծումը ցույց է տալիս, թե ինչպիսի բարդ տարածաշրջանում է գտնվում Հայաստանը և ինչպիսի լրացուցիչ ռիսկեր, որոշ դեպքերում՝ նունիսկ վտանգներ են ի հայտ եկել մեր պետության համար հարավկովկասյան տարաշածրջանում՝ հատկապես՝ կապված Իրան-Միացյալ նահանգներ հարաբերությունների լարման այս վերջին, ես կասեի՝ աննախադեպ փուլի հետ»,- նշում է Վարդան Ոսկանյանը:

Իրանագետի կարծիքով՝ իրանցի ֆիլմ արտադրողը կամ այդ ֆիլմի հետևում կանգնած հատուկ ծառայությունը նպատակ է հետապնդել որոշակի քարոզչական գործողություն իրականացնել Ադրբեջանի նկատմամբ: Հայտնի է, որ Ադրբեջանի տարածքն օգտագործվում է երրորդ պետությունների, մասնավորապես, ՆԱՏՕ-ի անդամ որոշ պետությունների և հատկապես Իսրայելի կողմից հակաիրանական գործողություններ ծրագրելու, իրականացնելու համար, և այս իմաստով Ադրբեջանի տարածքի նկատմամբ իրանական ուշադրությունը շատ ավելի մեծ է, քան Հայաստանի կամ Արցախի նկատմամբ:

Վարդան Ոսկանյանի համոզմամբ՝ իրանցիներն ավանդաբար Հայաստանը կամ Արցախը դիտարկում են որպես վստահելի գործընկերներ, վստահելի հարևաններ: Այդուհանդերձ, եթե նկարահանումը համապատասխանում է իրականությանը և նկարահանվել է Հայաստանի տարածքում, ապա ակնհայտ է, որ մենք գործ ունենք նույնպես աննախադեպ երևույթի հետ կամ միգուցե նախադեպ ունեցող, բայց չհրապարակայնացված գործընթացի հետ, ինչն այդքան էլ հաճելի չէ:

«Որևէ պետության համար չի կարող ընկալելի և ընդունելի լինել, երբ երրորդ պետությունները նրա տարածքն օգտագործում են միմյանց դեմ զանազան գործողություններ իրականացնելու համար, այդ թվում՝ հատուկ ծառայությունների մակարդակով»,- նշում է Վարդան Ոսկանյանը՝ հավելելով, որ պետք է սրանից լուրջ հետևություններ անել և պետական մակարդակով բավական լրջորեն զբաղվել այս խնդրով՝ ստեղծված ռիսկային իրավիճակներից և հնարավոր վտանգներից Հայաստանը հնարավորինս հեռու պահելու համար:     

Եվ կրկին WikiLeaks. ինչու՞ են լրտեսական սարքերը պետք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը

Ըստ թեմայի

«Իրականում». Իրանա-ամերիկյան հակամարտությունում Հայաստանին բարիկադի որևէ կողմ կպարտադրեն
«Իրականում». ԱՄՆ-ն ամեն ինչ անում է Իրանին ուրիշի ձեռքերով վնասելու համար
Զանգվածային «լրտեսություն» Ադրբեջանում. հովիվը ձերբակալված է, զինվորականները` կալանավորված
Զգուշացե՛ք, հետևում են։ Ո՞ր ծառայություններն են լրտեսում մեզ
Սու-27-ը որսացել է ԱՄՆ–ի հետախուզական ինքնաթիռը. Ռուսաստանի ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել
թեգերը:
«լրտեսական ֆիլմ», Հայաստան, ԱՄՆ, Իրանի Իսլամական Հանրապետություն, իրանագետ, Վարդան Ոսկանյան

Գլխավոր թեմաներ