10:18 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Թևան Պողոսյան
© Sputnik / Asatur Yesayants

Պողոսյան. «Եթե սահմանին հանգիստ է, չի նշանակում, որ տեղեկատվական պատերազմ չկա»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
28 0 0

Եթե կանոնակարգից դուրս փաստաթղթեր են հայտնվել՝ պետք է դրա մասին հանրությանը պարզաբանումներ ներկայացվեն, քանի որ դա նաև ազգային անվտանգության խնդիր է։

Քաղաքագետ Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել BBC-ի աղմկահարույց հոդվածի մասին:

«Իրավաբաններն իրենց տեսակետը հայտնում են, որ քննչական փաստաթղթերի՝ որևէ մեկի ձեռքում հայտվելը պետք է լինի հատուկ թույլատվությամբ և շատ ուրախ եմ, որ պահանջում են քննական գործ հարուցել»,-ասում է Պողոսյանը։

Ըստ քաղաքագետի՝ էական չէ, թե գործն ինչի մասին է, և նույնիսկ եթե երկու հարևանների միջև է վեճը՝ կա քննական փաստաթղթերի տրամադրման կանոնակարգի գաղտնիության խնդիր։

Պողոսյանն ասում է, որ եթե կանոնակարգից դուրս փաստաթղթեր են հայտնվել՝ պետք է դրա մասին հանրությանը պարզաբանումներ ներկայացվեն, քանի որ դա նաև ազգային անվտանգության խնդիր է։

«Ժողովրդավարությունն առաջին հերթին հիմնվում է արժեքների վրա` խոսքի ազատություն, մարդու իրավունքներ, ինչպես նաև անմեղության կանխավարկած»,–նշում է Թևան Պողոսյանը։

Չգիտեմ՝ որքանով է իրականությանը համապատասխանում. Ավինյանը՝ BBC-ի հրապարակման մասին

Քաղաքագետի խոսքով՝ եթե դատական վճիռ չկա՝ մնացածը պարզապես նախաքննական նյութեր են, որ պետք է դատական քննության ժամանակ ապացուցվեն կամ մերժվեն։

«Այսօր մենք պետք է գիտակցենք, որ մեր պատերազմը չի ավարտվել և նույնիսկ եթե սահմանում հանգիստ է, չի նշանակում, որ տեղեկատվական պատերազմը չի շարունակվում»,–վստահեցնում է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7–ին BBC–ի ռուսական լրատվական գործակալությունը համացանցում հոդված էր հրապարակել, որում նշվում էր, որ հրատարակչության տնօրինության տակ է հայտնվել Արցախի հերոս, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հարցաքննության արձանագրությունը։ BBC–ի լրագրողը պնդում էր, որ, քննության վարկածով, Կարապետյանն իր ենթակայության տակ գտնվող անձանցից 20 հոգանոց խումբ է ձևավորել, որը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ տեղակայվել է Մարշալ Բաղրամյան պողատայում գտնվող նախագահական նստավայրի նկուղում։ Քննության վարկածով` մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ այդ խումբն է կրակել։

Ըստ թեմայի

Կաղապարից դուրս. Տեղեկատվական պատերազմ
Տեղեկատվական պատերազմների գլխավոր խնդիրը լսարանի բթացումն է
Տեղեկատվական պատերազմը շատ արագ կարող է տեղափոխվել սահմանագիծ. Աբրահամյան
Անվտանգության խորհրդի քարտուղարը չգիտի` ինչպես են քննչական փաստաթղթերն ընկել BBC–ի ձեռքը
թեգերը:
2008թ.-ի մարտի1, Սամվել Կարապետյանի (Օգանովսկի), BBC, Թևան Պողոսյան

Գլխավոր թեմաներ