09:09 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Վարդան Ոսկանյան
© Sputnik / Hayk Petrosyan

Ոսկանյան. «Իրանական ուղղությունը կարող է այլընտրանք լինել Վերին Լարսի անցակետին, եթե...»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
88 0 0

Կարճաժամկետ հեռանկարում ակնկալել արցախյան հիմնախնդրի լուծմանը կամ սպասել, որ մոտ ապագայում կբացվի հայ–թուրքական սահմանը, ոչ իրատեսական է։

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է այն մասին, թե որքանով է իրատեսական, որ իրանական ուղղությունն այլընտրանք լինի Վերին Լարսի անցակետին։ Ըստ իրանագետի՝ Հայաստանը, որպես տարածաշրջանում կարևոր դերակատարություն ունեցող ու ճանապարհների այլընտրանքների առումով ոչ այդքան մեծ հնարավորություն ունեցող պետություն, ֆորսմաժորային իրավիճակներում, բնականաբար, կարող է օգտվել իրանական ուղուց, երբ փակվում է Լարսի անցակետը։

«Բոլոր այս ծրագրերը չեն կարող լիարժեքորեն կյանքի կոչվել, եթե մենք չենք ավարտում Հյուսիս–հարավ ավտոմայրուղին ու չենք շարունակում ֆինանսավորում հայթայթել Հայաստան–Իրան երկաթգծի ծրագիրն իրական օրակարգ ներառելու առումով»,–նշում է Ոսկանյանը։

Իրանագետի համար ակնհայտ է, որ ադրբեջանաթուրքական դաշինքի կողմից Հայաստանի շրջափակման պայմաններում այս ծրագրերը կարևորագույն նշանակություն ունեն պետության համար։

Վրաստանում գտել են «Վերին Լարսի» խնդրի լուծումը. ի՞նչ կտա դա Հայաստանի փոխադրողներին

«Միայն այս ուղիների լիարժեք շահագործմամբ և օգտագործմամբ է, որ Հայաստանը կարող է հաղթահարել ադրբեջանաթուրքական շրջափակումը»,–վստահեցնում է իրանագետը։

Նա հավելում է, որ կարճաժամկետ հեռանկարում ակնկալել արցախյան հիմնախնդրի լուծմանը կամ սպասել, որ մոտ ապագայում կբացվի հայ–թուրքական սահմանը, ոչ իրատեսական է։

«Հայաստանը գտնվում է քաղաքական շրջափակման մեջ ու փորձում են այդպես պահել: Նույն Կարս–Թբիլիսի–Բաքու երկաթգիծը և շատ տարածաշրջանային ծրագրեր, որոնք իրականացնում է Ադրբեջանը, միտված են մեր պետությանը շրջափակելու, հետևաբար, պետք է ձեռնարկվեն հակընդդեմ քայլեր»,–համոզված է Ոսկանյանը։

Ըստ նրա՝ Իրանը դրական կարձագանքի այդ հարցին և խանգարող լուրջ հանգամանք չկա, բացի այն, որ ադրբեջանական լոբբինգի ազդեցության տակ գտնվող որոշ մարգինալ խմբեր աղմուկ կբարձրացնեն։

Լույս թունելի վերջում, կամ ինչու «Վերին Լարսի» խնդիրը անհնար է լուծել առանց Վրաստանի

Ըստ թեմայի

Հայաստանն ու Իրանն աշխատում են ազգային արժույթով առևտրի անցնելու ուղղությամբ
Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանն ու Իրանը կարող են միավորել էներգացանցերը. Ավինյան
Հայաստանին պե՞տք է Անակլիա նավահանգիստը. վրացական «դարի նախագիծը» Լարսին այլընտրա՞նք
«Վերին Լարսով» հոսքը 6 անգամ գերազանցում է թույլատրելի նորմերը. Հայաստանում ՌԴ դեսպանատուն
Վերին Լարսում նորից խցանում է. սահմանի երկու կողմում մոտ 500 մեքենա է կուտակվել
թեգերը:
Վերին Լարս, Լարս, իրանագետ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Վարդան Ոսկանյան

Գլխավոր թեմաներ