02:00 24 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP611.79
  • EUR528.92
  • RUB7.45

«Իրականում». Անկարան ու Բաքուն միաժամանակ են բողոքում հայերի հետ կապված ֆիլմերից

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Իրականում / Օրացույց (623)
50920

Ի՞նչն է ավելի կարևոր` կինո՞ն, թե՞ տարածքային լոգիստիկան։ Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Արման Վանեսքեհյանն անդրադարձել է Հարավային Կովկասի զարգացումներին:

Հայկական կինոն նյարդայնացնում է թուրքերին ու ադրբեջանցիներին: Եվ Անկարան, և՛ Բաքուն միևնույն ժամանակ բողոքել են ֆիլմերից։ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը դիմելու է Ռուսաստանի Մշակույթի նախարարությանը` իր բողոքն արտահայտելով Արցախում հայ և ռուս ռեժիսորների նկարահանումների դեմ:

Ամերիկյան «Netflix» ընկերության նկարահանած «Ուրիշ կյանք» հեռուստասերիալի սերիաներից մեկում էլ անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանությանը։

Սերիալի կերպարներից մեկը խոսում է իր հայկական ծագման մասին ու պատմում, որ իր տատիկը ցեղասպանությունից փրկվելու համար երեխաների հետ անցել է անապատների միջով։

Այս դրվագը չի վրիպել Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) ուշադրությունից, որը մեղադրել է ամերիկյան ընկերությանը բացահայտ կերպով Հայոց ցեղասպանության եղելությունը քարոզելու մեջ։

թեմա:
Իրականում / Օրացույց (623)
թեգերը:
հայեր, ֆիլմ, Ադրբեջան, Թուրքիա

Գլխավոր թեմաներ