18:09 11 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.02
  • GBP628.02
  • EUR529.79
  • RUB7.53
Վարդան Այվազյան
© Photo : provided by Vardan Ayvazyan

Այվազյան. «Սուբյեկտիվ, անգրագետ էքսպերիմենտների առարկա են դարձնում պետությունը»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
82 0 0

Սահմանադրագետ Վարդան Այվազյանն այս օրինագիծը անհեթեթություն է անվանում:

Երևանի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում «ոտքից գլուխ անհեթեթություն» է որակել Արդարադատության նախարարության կողմից  քննարկման  ներկայացված՝ Դատական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Այս փոփոխություններով պետությունը գործարք է առաջարկում դատավորներին. այն ՍԴ դատավորները, որոնք օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացնեն՝ անկախ տարիքից կպահպանվեն  իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը։

Սահմանադրագետ Վարդան Այվազյանն այս օրինագիծը անհեթեթություն է անվանում և նշում, որ  եթե պետական պաշտոնյաները վերևից ներքև գաղափար չունեն՝ իրավունքն ինչ բան է, ինչ է թույլատրվում, ինչը` ոչ, բնականաբար, իրենք իրենց ամենաթողության են տվել, իրենց թվում է՝ ինչ ուզենան՝ կարող են անել։ Կա իրականություն և կա ճշմարտություն. իրականությունն այն է, որ  ինչ օրենք ուզում՝ անում են, ինչ օրենք ուզում՝ ընդունում են, տրամաբանություն չկա, և որը ճշմարտության հետ որևէ աղերս չունի։

«Սուբեկտիվ, անգրագետ էքսպերիմենտների առարկա են դարձնում պետությունը։ Սա է խնդիրը»,-ասել է Այվազյանը։

Սահմանադրագետը չի բացառում, որ նույն հաջողությամբ վաղը կարող են օրենք ընդունել, որ բոլորը պետք է մերկ ման գան, օրենք ընդունեն և թույլատրեն նույնասեռականների ամուսնությունները, հետո էլ  դպրոցներում, բուհերում պարտադրեն քարոզը։ 

Հիշեցնենք, որ Արդարադադտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Նախագծով դատավոր դառնալու համար տարիքային ցենզը 28-ից իջեցվել է 25-ի, իսկ 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառության փոխարեն նախատեսվում է սահմանել 3 տարին։

Բոզոյան․ «ՍԴ-ն վերջին բաստիոնն է, որ փորձում է գրավել Նիկոլ Փաշինյանը»

Նախագծում կա նաև մի այսպիսի դրույթ, ըստ որի՝ այս տարվա  օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ անկախ տարիքից պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ։

 

Ըստ թեմայի

ՍԴ անփոխարինելի ղեկավարը հեռանում է, նոր դատավորն արդեն փորձել է պատմուճանը
Հնարավո՞ր է ՍԴ դատավոր դառնալ ՀՀ նախագահին Բեռլինից մի էլեկտրոնային նամակ գրելով
Դուք այս սեփականաշնորհված «բուդկայի՞ն» էիք դիմում ներկայացնում. ՍԴ նախագահը` Փաշինյանին
թեգերը:
Դատավոր, սահմանադրություն, Սահմանադրական դատարան, Վարդան Այվազյան (սահմանադրագետ)

Գլխավոր թեմաներ