22:32 08 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Էդուարդ Ապրիյան
© Photo : provided by Eduard Apiryan

Ապրիյան. «Պետությունն անշարժ գույքի ոլորտում վարել է ճիշտ քաղաքականություն»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
50820

Անշարժ գույքի առք ու վաճառքով և գնահատմամբ զբաղվող «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է անշարժ գույքի շուկայում առկա միտումների մասին։

Ըստ Ապրիյանի` 2018 և 2019 թվականների համեմատ դրական տենդենցը պայմանավորված է մի քանի գործոններով`պետության ու բանկերի վարած ճիշտ քաղաքականություն, կառուցապատողների քանակի աճ, նաև գնորդների ակտիվություն։

«Առաջինը. պետությունը անշարժ գույքի ոլորտում վարել է ճիշտ քաղաքականություն. եկամտային հարկի վերադարձը` ազգային հիփոթեկային հիմնադրամի ֆինանսավորմամբ, գործող վարկերի ճկունությունը, ինչի հաշվին բարձրացավ գնողունակությունը։ Երկրորդ` բանկերի վարած ճկուն քաղաքականությունը»,–ասում է Ապրիյանը։

Նրա խոսքով` քաղաքական լավ միջավայրն իր հերթին ստեղծեց լավ տնտեսական միջավայր, ինչը ազդեց անշարժ գույքի շուկայական արժեքների վրա։

Ըստ  Էդուարդ Ապրիյանի, տոկոսադրույքները համեմատորեն կնվազեն, սակայն դեռևս հստակ ժամկետ նշել հնարավոր չէ։

«Եթե եկամտային հարկի վերադարձի մասին օրենքում փոփոխություններ չկատարվեն, ապա առաջնային շուկայում քանակային մեծ շարժ է գրանցվելու»,–նշում է Ապրիյանը։

Հիշեցնենք` ըստ կադաստրի կոմիտեի հրապարակած ցուցանիշների՝ 2019 թվականի հուլիսին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման ավելի քան 16 հազար գործարք, որը 2019 թվականի հունիսի համեմատ ավել է 10.3 %-ով, իսկ 2018 թվականի հուլիսի համեմատ` 17.1 %-ով: Երևանում այս տարվա հուլիսին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները այս տարվա հունիսի համեմատ աճել են 0.7 %-ով, իսկ 2018 թվականի հուլիսի համեմատ՝ 9.8 %-ով: Մարզերի քաղաքներում այս տարվա հուլիսին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները ընթացիկ տարվա հունիսի համեմատ աճել են 0.1 %-ով:

թեգերը:
Անշարժ գույք, բնակարանաշինություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ