06:19 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95

Խաչատրյան. «ՀՊՏՀ–ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի հրաժարականը հետևանք էր նրա կտրուկ քայլերի»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
184 0 0

Եթե գնում ես կտրուկ քայլերի, պետք է 100%-ով վստահ լինես, որ մյուս կողմը չի կարողանալու քո դեմ հակափաստարկներ ներկայացնել:

Խաչատրյան. «ՀՊՏՀ–ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի հրաժարականը հետևանք էր նրա կտրուկ քայլերի»

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատարի շուրջ ստեղծված վիճակին։

Խաչատրյանի խոսքով, ՀՊՏՀ–ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի հրաժարականը հետևանք էր նրա կտրուկ քայլերի։ Փորձագետը փաստում է, որ տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը փորձեց ավելի համարձակ ու կտրուկ քայլերով առաջ գնալ ու հայտարարեց մրցույթ, որի արդյունքում տեղի ունեցան բավականին մեծ փոփոխություններ`մի շարք դասախոսներ դուրս մնացին, ոմանք ժամեր կորցրեցին։

«Դրա հետևանքով ներսում սկսվեց դասախոսների դժգոհություն, տեղի ունեցան որոշակի դատական գործընթացներ և այդ ամենի արդյունքում՝ մեջտեղ եկավ ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական թեզի խնդիրը, այսինքն՝ հայտնվեց տեսակետ, որ այնտեղ կան ակադեմիական անազնվության դրսևորումներ»,–ասաց Սերոբ Խաչատրյանը։

Ըստ Սերոբ Խաչատրյանի՝ այդ ամենին հետևեց Հայրապետյանի թեզի հետ կապված տարաձայնությունները ստուգելու մասին` Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հայտարարությունը։

«Արդյունքում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպելով ռեկտորի պաշտոնակատարի հետ, կարծես թե հաստատեց, որ իսկապես թեզում կային խնդիրներ, ու բնականաբար, հետագա պաշտոնավարումը ճիշտ չէր լինի»,–նկատում է կրթության փորձագետը։

Ըստ Սերոբ Խաչատրյանի՝ ռեկտորի պաշտոնակատարը պետք է հստակ մեկ բան իմանար, որ ներսում կան մարդիկ, որոնք տիրապետում են որոշակի ինֆորմացիայի։

«Եթե դու գնում ես կտրուկ քայլերի, պետք է 100%-ով վստահ լինես, որ մյուս կողմը չի կարողանալու քո դեմ հակափաստարկներ ներկայացնել»,–ասում է փորձագետը։

Ըստ Սերոբ Խաչատրյանի՝ ամբողջ խնդիրն այն է, որ մեր հասարակության, ինչպես նաև կրթության ոլորտում երկխոսություն չկա, և այդ վիճակում նույնիսկ ամենալավ քայլերը չեն ընդունվելու։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ երկու օր առաջ տեղի ունեցած հանդիպումից հետո իր պաշտոնից հրաժարվեց պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը։

Տնտեսագիտականի ռեկտորի պաշտոնակատարը կթողնի պաշտոնը

Նախարար Հարությունյանն, անդրադառնալով հանդիպմանը, Facebook-ի իր էջում գրել էր, որ ռեկտորի պաշտոնակատարի հետ քննարկվել է բուհի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ մեղադրանքները Հայրապետյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների մասին, որոնց մի մասն, ըստ նախարար Հարությունյանի, հրապարակավ ընդունել է նաև ռեկտորի պաշտոնակատարը: Երեկ արդեն, նախարարի հրամանով՝ Պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ԲՈՒՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը՝ մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:

Ըստ թեմայի

Հայ պատգամավորները թույլ կտան ուսանողներին ուսման վարձը վճարել ամիս առ ամիս
Հայկական կեղծ դիպլոմների թեման շարունակվում է. ովքե՞ր են «դիպլոմակիրները»
Բուհ ընդունվելը հեշտացել է, մնում է… դիմորդ գտնել
թեգերը:
Սերոբ Խաչատրյան, ռեկտոր, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ)

Գլխավոր թեմաներ