19:09 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Վազգեն Գևորգյան
© Sputnik / Karen Yepremyan

Գևորգյան. «Քոթեջներ կառուցելու նպատակով քանդել են դամբարանները»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
52 0 0

Հասկանալով, թե ինչ է կատարվում պատմական նշանակության տարածքում, փորձագետը վերադարձել է Երևան, Facebook-ում գրառում կատարել ու դիմել պատկան մարմիններին: 

Անկախ հետազոտող, փորձագետ Վազգեն Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սյունիքի մարզի Հալիձոր համայնքի հարևանությամբ գտնվող՝ պատմամշակութային հուշարձաններով հարուստ տարածքի ճակատագրին:

Վազգեն Գևորգյանը, մասնավորապես, նշել է, որ ինքը նշված տարածքում է եղել, տեսել է՝ ինչպես են տեխնիկայի միջոցով հնավայրում իրականացնում հողահարթեցման աշխատանքներ: Հասկանալով, թե ինչ է կատարվում պատմամշակութային արժեք ներկայացնող տարածքում, Գևորգյանն անմիջապես վերադարձել է Երևան, Facebook-ում գրառում կատարել ու դիմել պատկան մարմիններին: 

«Քանի որ արձագանքը շատ մեծ էր, ինձ հետ կապ հաստատեցին Մշակույթի նախարարության ներկայացուցիչները, հարցը բավական արագ լուծում ստացավ: Նրանք արդեն գտել էին նախապես կառավարություն ուղարկված իմ նամակները, ծանոթացել էին բուն խնդրին, հետևաբար, նրանց հետ մեկնեցի նշված տարածք, որտեղ դադարեցվեցին շինարարական աշխատանքները»,- նշում է Վազգեն Գևորգյանը:

Հարցին միջանկյալ լուծում է տրվել նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջամտությամբ:

«Դեռ այն ժամանակ գտնվել էին մարդիկ, ովքեր ցանկանում էին հնավայրում քոթեջներ կառուցել, ուստի քանդել էին անգամ դամբարանները»,- տեղեկացնում է Վազգեն Գևորգյանը:

Փորձագետի փոխանցմամբ՝ ինքն առաջին նամակը գրել է դեռ 2004 թվականին, սակայն նախկին իշխանությունների օրոք խնդրի նկատմամբ ցուցաբերվել է քար անտարբերություն: 

Արցախում շինարարության ժամանակ հնագույն դամբարան է հայտնաբերվել

Ըստ թեմայի

Ուշագրավ բացահայտումներ` Էջմիածնի վերականգնվող Մայր տաճարում. ինչո՞վ կզարմացնի Մայր Աթոռը
Վանում 2750 տարվա վաղեմության գերեզմաններ են հայտնաբերվել
Ուրարտուի դամբարաններից մինչև ստորգետնյա քաղաքներ․ նոր բացահայտումներ Հայաստանի մասին
Կարապետյան. «Հայկական գերեզմանների տեղում Ադրբեջանում տներ ու շենքեր են այժմ»
թեգերը:
Սյունիք, Հուշարձան, Վազգեն Գևորգյան

Գլխավոր թեմաներ