11:16 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07

Զարգարյան. «Կրակի մեջ մտնողները 80-90 հազար դրամ աշխատավարձ են ստանում»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
110 0 0

Այս տարի հրդեհների աննախադեպ թիվ է գրանցվել: Հրշեջ-փրկարարներն աշխատել են առանց շունչ քաշելու:

Զարգարյան. «Կրակի մեջ մտնողները 80-90 հազար դրամ աշխպատավարձ են ստանում»

ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ  Էդմոն Զարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է փրկարարների աշխատավարձերի բարձրացման մասին։ 

«Փրկարարի ստացած աշխատավարձն ու կատարած աշխատանքը խիստ անհամարժեք են: Կրակի մեջ մտնողները 80-90 հազար դրամ աշխատավարձ են ստանում»,–ասել է Զարգարյանը։ 

Ըստ նրա`փրկարարների՝ հատկապես վերջին ամիսների աշխատանքը հերոսություն է։ 

Ինչ վերաբերում է տեխնիկապես վերազինմանը, ըստ Զարգարյանի` սա այնպիսի ոլորտ է, որ արդիականացման խնդիր միշտ է լինելու։

«Նոր կառավարությունը կարծեք թե մոտեցում ունի օժանդակելու հրշեջ–փրկարարներին։ Կառավարության նախորդ նիստում  1 մլրդ 173 մլն հատկացվեց, որպեսզի 32 հրշեջ-փրկարարական շենքեր ու շինություններ հիմնովին վերականգնվեն»,-նշել է ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը:   

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ հանդիպումից հետո Facebook-ի իր էջում գրել էր, որ  փրկարարների աշխատավարձը կբարձրանա։  Քննարկումների արդյունքներով հոկտեմբերի 1-ից հրշեջ փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում է կայացվել։ 

Հրշեջ փրկարարի` կյանքի հետ «խաղն» ու ցածր աշխատավարձը. ինչ էր խոստացել Փաշինյանը
Աշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ՝ աշխատանքային կարգով: 

Հիշեցնենք, որ կառավարության՝ մարտի 4–ի նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը բարձրացրել էր փրկարարների ցածր աշխատավարձի հարցը։ 

Ըստ թեմայի

Հրդեհ Արայի լեռան ստորոտում. նոր օջախ է հայտնաբերվել. տեսանյութ
Երբ պատերը կրակից հալվում են. «Ձյունիկ սառնարան» կոմբինատի հրդեհի մարման կադրերը
Վերջին տարիներին նման բարդ հրդեհ չէր եղել. ինչպես մարեցին «Ձյունիկ սառնարանի» հրդեհը
«Մալաթիա մոլի» հրդեհը հաջողվել է մեկուսացնել
«Բոլոր հրդեհների մեջ 90 տոկոսից ավելի կա մարդկային ֆակտորը». ԱԻ նախարար
թեգերը:
հրշեջ, աշխատավարձ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Էդմոն Զարգարյան

Գլխավոր թեմաներ