10:58 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87

Հովհաննիսյան. «Վրաստանն իր նպատակներն է հետապնդում Վերին Լարս տանող ճանապարհի կառուցմամբ»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
99 0 0

«Տրասնպորտային առաքողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է նոր, խոշոր նախագծի՝ դեպի Լարս տանող Կոբի-Քվեշեթ ճանապարհի շինարարության ի մասին։

Հովհաննիսյան. «Վրաստանն իր նպատակներն է հետապնդում դեպի Վերին Լարս ճանապարհի կառուցմամբ»

Հովհաննիսյանի կարծիքով` հարցն ավելի շատ քաղաքական հարթությունում է, քան տնտեսական.  նախագծի իրագործումը Թբիլիսիի բարի կամքի դրսևորումը չէ։

«Վրաստանն իր նպատակներն  ու շահերն է հետապնդում՝ գնալով նախագծի իրագործմանը։ Մասնավորապես, այն կարող է հետագայում օգտագործվել սեփական ապրանքները ԵԱՏՄ երկրներ առաքելու համար»։

Ըստ Հովհաննիսյանի՝ այն ծանրաբեռնվածությունը, որ այսօր պետք է Լարսը վերցնի իր վրա, չի վերցնում։ Կարելի է ասել` Լարսը չի աշխատում։ Նոր ճանապարհը որքանով կաշխատի, որքանով օգտակար կլինի և ինչ ճակատագիր կունենա՝  դժվար է ասել։ 

Կոբի-Քվեշեթ ճանապարհի շինարարության իրագործումը, ըստ Հովհաննիսյանի,  ճիշտ է մեծ ծախսեր է պահանջում, բայց մեծ պլյուս կլինի Վրաստանի համար,որպես տարանցիկ երկիր: Դժվար է ասել նաև, թե երբ կկարգավորեն Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ և կբարելավվեն արդյո՞ք ընդհանրապես։ Չպետք է մոռանալ, որ Վրաստանը ՆԱՏՕ է ձգտում և դա խնդիր է։ 

Հիշեցնենեք, որ նախագծի համաձայն` Վրաստանի իշխանությունները մտադիր են կառուցել մոտ 23  կմ երկարությամբ ճանապարհ, 6 կամուրջ և 5 թունել, որոնց թվում՝ 9-կիլոմետրանոց թունել Կրեստովի լեռնանցքի տակ։ Դա կլինի Եվրոպայի ամենաերկար թունելներից և ամենաբարդ ինժեներային կառույցներից մեկը։

Շինարարության մասին նախագիծը վերջնականապես կստորագրվի առաջիկա օրերին։ Իսկ  Ռուս-վրացական սահման տանող նոր ճանապարհի շինարարությունը կսկսվի այս տարվա վերջին։

թեգերը:
Ճանապարհ, Վերին Լարս, Լարս, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ