16:28 19 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
Արագած Ախոյան
© Sputnik / Arsen Hakobyan

Ախոյան. «Ադրբեջանցիները ներխուժել են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի և պղծել այն»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
258 0 0

«Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Թուրքայում բնակվող ադրբեջանցիների արարքին:

Նշենք, որ օրերս ադրբեջանցիները ներխուժել են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի, այն պղծել են՝ բարձրացնելով ադրբեջանական դրոշը և ադրբեջաներենով կրոնական ծես կատարել՝ պահանջելով եկեղեցին վերադարձնել իրենց:

«Դա ադրբեջանական քարոզչամեքենայի գործն է: Կազմակերպությունը, որով նրանք իրականացնում են նման ակցիաներ, «Ասինդերն» է: Այն զուտ ադրբեջանական է ու տեղակայված է Իգդիրում: Հատուկ ստեղծվել է որպես հակակշիռ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին և զբաղվում է նման այլանդակություններով»,- նշում է Արագած Ախոյանը:

Նա խոստացավ facebook-յան իր էջում տեղադրել մի տեսանյութ, որի վերնագիրը շատ հետաքրքիր է. «Ախթամարը պետք է վերադարձվի իր իրական տերերին»:

«Ես ողջունում եմ իրական տերերին, նույնիսկ կասկած չկա, թե ովքեր են իրական տերերը: Ադրբեջանցիների հորինած հեքիաթներն ուղղակի ծիծաղ են առաջացնում: Դա լուրջ չի ընդունվում նույնիսկ թուրքական իշխանությունների կողմից»,–ասում է Ախոյանը:

Նրա համոզմամբ՝ հայկական կողմը պաշտոնապես այս հարցում անելիք չունի: Հասարակական-քաղաքական գործիչները, ովքեր հետաքրքրվում են այս խնդրով, պետությունից զատ կարող են արձագանքել: «Վերադարձ» հիմնադրամի նախագահն նշում է, որ այստեղ շատ մեծ դեր կարող է ունենալ Պոլսո պատրիարքարանը, մինչդեռ Աթեշյանն իր պաշտոնավարման ընթացքում արդեն տարիներ շարունակ ձայն չի հանում, որովհետև խղճուկ անձնավորություն է և կախված է Թուրքիայի իշխանություններից: Այնինչ նման դեպքերին արձագանքելը հենց նրա սուրբ պարտականությունն է:

Հայ լինելը երջանկություն է. Թուրքիայի քաղաքացին տատի պատգամով հայուհու հետ է ամուսնացել

«Այդուհանդերձ կա ևս մեկ խնդիր: Արժե՞ արդյոք արժևորել այդ անհեթեթությունը կամ դրան պաշտոնապես ինչ-որ երանգ տալ: Մյուս կողմից սա իր մեջ պարունակում է վտանգ: Մենք տեսնում ենք, թե նման հիմարություններին ուշադրություն չդարձնելը ինչի կարող է հանգեցնել: Շատ լավ գիտենք, թե ինչպես են փորձել, օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով մեր ավանդական արժեքներից, կերակրատեսակներից ինչ-որ բան ձևակերպել որպես իրենց ավանդական մշակույթ: Այդուհանդերձ, սա պետք է ընդունել որպես մոծակի թեթև խայթոց, անցնել կողքով ու չարժևորել»,- նշում է Արագած Ախոյանը: 

Հիմնադրամի նախագահը տեղեկացնում է, որ հատկապես իրենց այցերից , մշակութային ծրագրեր իրականացնելուց հետո «Ասինդերն» ակտիվացել են: Պատմական վայրերում եղած ժամանակ հայկական պատվիրակությանը թուրքական իշխանությունները չեն խոչընդոտել, այն տարբեր քաղաքներում իրականացրել է միջոցառումներ, նույնիսկ մեր դրոշն են տեղադրվել Չաուշի գերեզմանին:

«Նկատվում էր փոքրիկ զգուշություն միայն տեղի ոստիկանների կողմից: Նրանք, թեև չթույլատրեցին միջոցառում անցկացնել Վանա բերդում, սակայն մենք միջոցառումն անցկացրինք հարակից այգում: Թուրքական իշխանություններն, անշուշտ, որոշ չափով գտնվում են ադրբեջանցիների ազդեցության տակ, որովհետև հիմնական հիստերիան բարձրացնում են հենց ադրբեջանցիները: Թուրքական իշխանությունները հատկապես Հայաստանի սահմանամերձ տարածքներում նրանց մատչելի պայմաններով հատկացնում են հող և տեխնիկան: Վարում են պետական քաղաքականություն՝ փախստական ադրբեջանցիներին բնակեցնելով այդ տարածքներում»,- նշում է Արագած Ախոյանը: 

Նրա խոսքով` այս ֆոնին ադրբեջանական կազմակերպություններն էլ բավականին ակտիվացել են և շինծու «Մեկ ազգ, մեկ պետություն» գաղափարի ներքո իրականացնում են այլանդակություններ։   

Ըստ թեմայի

Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունը ոչ մի դեպքում ջերմ չես անվանի. Լուկյանով
Թուրքիայի հայկական «Լույս ТV»–ն եթեր չունի. գլխավոր խմբագիրը պարզաբանեց` ինչու
թեգերը:
ադրբեջանցի, Հայ Առաքելական Եկեղեցի, Թուրքիա

Գլխավոր թեմաներ