19:50 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.63
  • EUR519.43
  • RUB7.57
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
28 0 0

Վրացագետ Ալիկ Էրոյանցը կարծում է, որ եթե Վրաստանի վարչապետ դառնա ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան, քննադատություններն ավելի կթեժանան։ Էրոյանցը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Վրաստանի ներքին գործերի գործող նախարար Գեորգի Գախարիայի անձին առնչվող քննադատությունները չէին դադարել, հիմա ավելի են ակտիվացել ու ավելի կթեժանան, քանի որ մինչ վարչապետի պաշտոնում նշանակվելը կա գործընթաց, ու այդ ընթացքում քննադատությունների ու բողոքների ալիքը կուժգնանա: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց վրացագետ Ալիկ Էրոյանցը։

Նշենք, որ «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը Վրաստանի վարչապետի պաշտոնում է առաջադրել Գախարիայի թեկնածությունը։

«Մնում եմ այն կարծիքին, որ սա պայմանավորված է գործող քաղաքական ուժի կամ գործող իշխանության վերնախավի իրականացրած քաղաքականությամբ: Գախարիան կնշանակվի վարչապետի պաշտոնում՝ անկախ քննադատություններից: Իշխանությունն ամեն դեպքում կփորձի իրականացնել ներքաղաքական որոշակի վերադասավորումներ, քանի որ հաջորդ տարի կայանալու են խորհրդարանական ընտրություններ, ինչը կարևոր է հենց իշխող կուսակցության համար: Գախարիան կլինի այն քաղաքական գործիչը, որին փոքրիշատե կհաջողվի ողջ գործընթացը տանել դրական դինամիկայով»,- ասաց Էրոյանցը:

Վրացագետի կարծիքով՝ 2012 թվականի իշխանափոխությունից հետո նկատելի էր այն միտումը, որ վրաց-ռուսական հարաբերությունների բարելավման ուղղությամբ կատարվում էին քայլեր, հումանիտար, առևտրատնտեսական կապերի զարգացման առումով կողմերը գրանցել էին դրական արդյունքներ, թեև դիվանագիտական հարաբերությունները վերականգնված չեն: Այդուհանդերձ վերջին ամիսների լարվածությունն իր բացասական ազդեցությունն ունեցավ նշված գործընթացի վրա:

«Կարծում եմ՝ Գախարիան կլինի այն վարչապետը, որ կփորձի այդ բացասական հետևանքները փոխակերպել դրական արդյունքների՝ անկախ քննադատություններից և բողոքի ալիքից, որը դեռ կբարձրանա: Երկու կողմերը պետք է փորձեն պարզ աչքերով իրար նայել և ամեն ինչ անել, որպեսզի լարվածությունը թուլանա»,- նշեց վրացագետը:

Էրոյանցը կարծում է, որ Գախարիայի նշանակման պարագայում հայ–վրացական կապերը կամրապնդվեն, քանի որ նա բավականին դրական է տրամադրված հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարին:

Հիշեցնենք` Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն երեկ Facebook–ի իր էջում հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Ավելի ուշ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա ասել էր, որ հեռանում է, քանի որ այն նպատակներն ու խնդիրները, որոնք դրվել էին իր առաջ (վարչապետի պաշտոնում առաջադրվելու ընթացքում), իրագործվել են։

Ըստ թեմայի

Լավագույններից մեկը կլինի. Վրաստանի նախկին վարչապետը հայկական թատրոն է կառուցում
Կարևոր է Հայաստանի, շահավետ՝ Վրաստանի համար․ ինչու է Թբիլիսին ճանապարհ կառուցում դեպի «Վերին Լարս»
Հովհաննիսյան. «Վրաստանն իր նպատակներն է հետապնդում Վերին Լարս տանող ճանապարհի կառուցմամբ»
Իրարանցում Վրաստանում. Զուրաբիշվիլին ներում է շնորհել ոստիկան Մուքբանյանին սպանողին
թեգերը:
Մամուկա Բախտաձե, Գեորգի Գախարիա, Վարչապետ, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ