17:46 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45

Ղազարյան․ «ՍԴ որոշումը չի նշանակում, որ Քոչարյանը պետք է ավտոմատ ազատ արձակվի»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
258 0 0

Ընդամենը պետք է դատական ակտը վերացվի, վերաբացվի դատական գործը, և նորից կալանքի հարցը քննության առարկա դառնա:

Սահմանադրագետ Արա Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ՍԴ որոշման նշանակության և այս որոշմանը հետևող հարցերի մասին։

Ըստ Ղազարյանի՝ դա նոր հանգամանք է դատական գործը վերաբացելու, կալանքի հարցն արդեն Սահմանադրական դատարանի դիրքորոշումների շրջանակներում քննելու համար։

«Կալանքը պետք է վերացվի, թե ոչ՝ գնահատողական հարց է և նոր դատական նիստով պետք է որոշվի, բայց մյուս կողմից՝ ակնհայտ է, որ պրոցեսուալ իրավունքը խախտվել է։

Եթե գործը վերաբացվի՝ դատարանն արդեն պետք է այդ միջնորդությունը և պնդումները քննության առնի և որոշում կայացնի»,-նշում է Ղազարյանը՝ հավելելով, որ դատական ակտը, որում օգտագործվել է այն նորմը, որը հետո Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական՝ չի կարող մնալ ուժի մեջ։

«Դա չի նշանակում, որ պետք է ավտոմատ ազատ արձակվի: Ընդամենը պետք է դատական ակտը վերացվի, վերաբացվի դատական գործը, և նորից կալանքի հարցը քննության առարկա դառնա, բայց այս անգամ արդեն՝ Սահմանադրական դատարանի դիրքորոշման շրջանակներում»,–ասում է Ղազարյանը։

Ըստ Ղազարյանի՝ բոլորը խոսում են անձեռնմխելիության մասին, որը սահմանադրական նորմ է, բայց այդ սահմանադրական նորմն իր արտահայտումն օրենքում չի գտել, թեև բոլորը ենթագիտակցորեն գտնում էին, որ 35–րդ հոդվածում պետք է փնտրել անձեռնմխելիության վերաբերյալ սահմանադրական նորմի արտահայտումը։

«Դա դե ֆակտո նշված չէր և բերում էր իրավական անորոշության: Նույնիսկ Վճռաբեկ դատարանի որոշումը կա, որտեղ նշվում է, որ խափանման միջոց կալանքի հարցը քննելիս պետք է նաև ուշադրություն դարձնել՝ որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք՝ կա՞ անձեռնմխելիության հարց, թե՝ ոչ։ Դա պետք է փնտրել 35-րդ հոդվածում, բայց չգիտես ինչու՝ օրենսդիրը 35-րդ հոդվածում չէր նշել անձեռնմխելիությունը, այսինքն՝ կա օրենքի բաց»,–ասում է նա։

Քոչարյանի խափանման միջոցի հարց չի կարող քննարկվել. արդարադատության նախարար

Ըստ Ղազարյանի՝ քաղաքականությունը միշտ ցանկանում է իրավական գործընթացին միջամտել։ Այդ դեպքում առաջ է գալիս քողարկված օրակարգ, իսկ իրավական գործընթացում քողարկված օրակարգ չպետք է լինի, քանի որ իրավական գործընթացի կարևոր հատկանիշներից մեկը որոշակիությունն է։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի սահմանադրականության հարցը։ ՍԴ-ն որոշեց քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով, հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվին չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 4 հոդվածներին հակասող և անվավեր։

«Վեթինգը» պետք է սկսել հենց ինձանից. ԲԴԽ նախագահը` բարեվարքության ու Գրիգորյանի մասին

Սահմանադրական դատարանի նախագահը տեղեկացրեց, որ դատարանի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում։

Ըստ թեմայի

ՍԴ-ի վրա նոր «գրոհ» կլինի՞. ի՞նչ է հուշում դատական բարձրագույն մարմնի հայտարարությունը
Ի՞նչ կտա Ռոբերտ Քոչարյանի հարցով ՄԻԵԴ որոշումը ՍԴ–ին. բացատրում է պաշտպանը
Կառավարությունը որոշել է, որ ճգնաժամ կա և գտել է ելքը. ինչ են առաջարկում ՍԴ դատավորներին
Մեկ ժամ առաջ եմ խոսել հորս հետ. ի՞նչ ակնկալիք ունի Ռոբերտ Քոչարյանը ՍԴ–ից
ՍԴ–ի որոշման համաձայն` կալանավորմամբ խախտվել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքը. Արամ Վարդևանյան
թեգերը:
որոշում, կալանավորել, Սահմանադրական դատարան, սահմանադրություն, Ռոբերտ Քոչարյան, Արա Ղազարյան (սահմանադրագետ)

Գլխավոր թեմաներ