18:38 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Արմեն Բադալյան
© Sputnik /

Բադալյան. «Կոնֆլիկտը Հայաստանին և Ադրբեջանին թույլ չի տա լինել ռազմաքաղաքական մեկ միության մեջ»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
46 0 0

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի դիտարկմանը, ըստ որի՝ Հայաստանը կարող է թույլ չտալ, որ իր համար ոչ բարեկամ որևէ պետություն դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանա ՀԱՊԿ–ում։ Խոսքն, անշուշտ, վերաբերվում է նախևառաջ Ադրբեջանին:

 

Հայաստանն ու Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ կարող են լինել, բայց մեկ ընդհանուր ռազմաքաղաքական միավորում` ոչ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Որևէ խնդիր չկա, որ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիսանում  են Եվրախորհրդի անդամ, քանի որ այդ կազմակերպությունը ռազմաքաղաքական միություն չէ: Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ առկա հակասությունները թույլ չեն տալիս երկու երկրներին լինել ռազմաքաղաքական մեկ միավորման մեջ»,- ասաց նա:

Նրա խոսքով` ՀԱՊԿ-ն, ի տարբերություն Եվրախորհրդի, ռազմաքաղաքական դաշինք է, որի անդամ է Հայաստանը, և որին պետք է ՀԱՊԿ-ը պաշտպանի արտաքին ագրեսիայի դեպքում: Հենց այս էլ նկատի է ունեցել ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, երբ ասել է, որ Հայաստանը կարող է թույլ չտալ, որ  իր համար ոչ բարեկամ որևէ պետություն դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանա ՀԱՊԿ–ում։

«Հայաստանն Ադրբեջանի հետ ունի չլուծված խնդիր, և բնական է, որ մեր երկիրը ելնելով իր արտաքին քաղաքական շահերից՝ չպետք է թույլ տա, որպեսզի այդ դաշինքի մեջ լինի իր հետ ռազմական կոնֆլիկտի մեջ գտնվող Ադրբեջանը: ՀՀ փոխարտգործնախարարը, բնականաբար, նշել է հենց այդ հանգամանքը»,- ասում է Արմեն Բադալյանը:

Քաղտեխնոլոգն ընդգծում է, որ  այստեղ կա նաև Ռուսաստանի գործոնը: Վերջինս կցանկանա, որ Ադրբեջանը լինի ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակով: Ավելին, կուզենա, որ Ադրբեջանը դառնա կառույցի ու ԵՏՄ-ի լիիրավ անդամ: ՀԱՊԿ-ն, ի վերջո, Ռուսաստանի ձեռքին ռազմաքաղաքական գործիք է իր արտաքին քաղաքական ոլորտում:

«ՀԱՊԿ-ն երեք տարբեր ուղղություններով ռազմական բլոկ է: Մի ուղղությունը Ռուսաստան-Ղազախստան, Ղրղըզստան-Տաջիկստանն է՝ ուղղված Աֆղանստանի ահաբեկիչների դեմ, մյուս ուղղությունը` Ռուսաստան-Հայաստանն է՝ ուղղված Թուրքիայի դեմ, երրորդը` Ռուսաստան-Բելառուս ուղղությունն է: Դրանք իրար հետ որևէ առնչություն չունեն, ինչը վկայում է այն մասին, որ ՀԱՊԿ-ն դե-յուրե կա, բայց դե-ֆակտո գոյություն չունի»,- նշում է Արմեն Բադալյանը:

Մյուս կողմից, չնայած թվացյալ արտաքին առավելությանը, որն ունի Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ` ի դեմս ՀԱՊԿ-ի, որոշակիորեն չեզոքացվում է, որովհետև Ադրբեջանն իր հերթին հրաշալի հարաբերություններ ունի ՀԱՊԿ-ի որոշ անդամների հետ, հատկապես` միջինասիական երկրների, որոնք հանդիսանում են թուրքալեզու երկրների միության անդամ: Հայաստանը պարզապես թույլ չի տալիս Ռուսաստանին իր դիրքերն ամրապնդել Ադրբեջանում` ի հաշիվ Հայաստանի

 

Ըստ թեմայի

Բոզոյան․«Վաղարշակ Հարությունյանին, որպես կադր՝ վարչապետը կփորձի «օգտագործել»»
Գրիգորյանը և Պատրուշևը քննարկել են ՀՀ և ՌԴ անվտանգության ոլորտին առնչվող հարցեր
Ե՞րբ և որտե՞ղ տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը
Հայաստանի արտգործնախարարը Ռուսաստանի հետ կապերը գերակա է համարում
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Ադրբեջան, քաղաքագետ, Արմեն Բադալյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ