15:45 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Նարեկ Միրզոյան
© Sputnik / Andranik Ghazaryan

Միրզոյան. «Ջերմուկում Ամուլսարի հետ կապված տրամադրություններն անփոփոխ են»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (76)
42510

Ջերմուկի զբոսաշրջություն զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է Ամուլսարի հետ կապված զարգացումների և հարցի շուրջ ջերմուկցիների տրամադրվածության մասին։

Նա ներկա չի եղել վարչապետի և համաքաղաքացիների երևանյան քննարկմանը, բայց հետևել է հանդիպման վերաբերյալ տեղեկատվությանը:

«Կարծում եմ, այն հարցը, ինչի համար գնացել էին մեր ընկերները՝ Ամուլսարի հանքը պետք է շահագործվի՞, թե՞ ոչ, պատասխանը մենք դեռ չենք ստացել: Ուղղակի մտածում էինք, որ քննարկմանը արդեն հստակ որոշում կլիներ, ու մեզ հստակ պատասխան կտային, բայց, ցավոք, հստակ պատասխան մեզ չտվեցին»,-ասում է Նարեկ Միրզոյանը:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լիդիանի» ղեկավար-ներկայացուցիչների՝ նույն օրը տեղի ունեցած հանդիպմանը, ապա դա մեր զրուցակցին, ով դեմ է ոսկու հանքի շահագործմանը, ոչինչ չի հուշել. «Եղել է հանդիպում, որը մենք էլի ողջունում ենք: Պետք է լսել մի կողմին ու մյուս կողմին ևս: Ուղղակի ցանկալի կլիներ, որ եռակողմ հանդիպում լիներ, արդեն՝ վարչապետի, բնակչության և «Լիդիանի» ներկայացուցիչների միջև, որպեսզի բոլորս կարողանայինք դեմ դիմաց նստել և մեր հարցերի պատասխանները հստակ ստանալ»:

Հնարավո՞ր է, որ այս ընթացքում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցում Ջերմուկում տրամադրություններ են փոխվել:

Նարեկ Միրզոյանի դիտարկմամբ՝ ջերմուկցիների տրամադրություններում ոչ մի փոփոխություն չի եղել: Նրա խոսքով՝ ինչպես մեկ տարի առաջ բնակչության զգալի մասը կանգնեց և ոսկու հանքավայրի շահագործմանը դեմ արտահայտվեց, առ այսօր այդ տրամադրվածությունը պահպանվել է: Միրզոյանը համոզված է` Ջերմուկը եղել է հանքաջրաբուժական կենտրոն, Ջերմուկը հիմա այդ «թեքումով» զբոսաշրջային կենտրոն է և պետք է այդպիսին մնա ու զարգանա ու չվերածվի ոսկու հանքավայրի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի թեմայով հանդիպում է ունեցել ջերմուկցիների, ապա «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսի և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ:

 

թեմա:
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (76)

Ըստ թեմայի

Ամուլսարի հարցը քննարկվել է կառավարությունում. Փաշինյանը հանձնարարական է տվել
Ինչ է որոշվել Ամուլսարի հարցի քննարկմանը. Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է հայտնում
Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ անցկացնելու վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա. Կարապետյան
թեգերը:
հանքարդյունաբերություն, հանք, Ջերմուկ, Նիկոլ Փաշինյան, Լիդիան, Ամուլսար

Գլխավոր թեմաներ