18:37 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Երվանդ Բոզոյան
© Sputnik / Aram Nersesyan

Բոզոյան. «Կան ուժեղ գործիչներ, որոնք կարող են կոնսոլիդացնել ընդդիմությանը»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
98 0 0

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է հայաստանյան ներքաղաքական վիճակի ու հնարավոր զարգացումների մասին:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում լուրջ և թեժ աշուն է սպասվում:

Անդրադառնալով իշխանության տեսակետին, թե աշունը չի կարող թեժ լինել, ընդդիմություն չկա կամ մարդ չի կարողանում հավաքել, Բոզոյանը հիշեցնում է, որ քաղաքականության մեջ դժվար է գուշակություններ անել. նախորդ գարնանն էլ ոչ ոք չէր սպասում իշխանափոխության:

«Ադեկվադն» արդեն կուսակցություն է. ո՞վ է Դանիելյանի համար նախընտրելի ընդդիմադիրը

Նրա խոսքով` աշունը թեժացնում է հենց իշխանությունը. Ամուլսարի հանքի հարցում որոշում չկայացնելը, դրանով պայմանավորած սխալ քայլերը՝ «Սասնա ծռերի» հետ հանդիպումը, որը ռուսական շրջանակները լավ չընդունեցին, քանի որ «ծռերը» հայտնի են հակառուսական ընդգծված տրամադրվածությամբ:

«Սա լուրջ խնդիրներ է առաջացնում գործընկերների հետ հարաբերություններում, խնդիրներ կան ուժային կառույցներում. ԱԱԾ-ում նույնպես չեն ողջունում «Սասնա ծռերի» հետ ջերմացումը: Այս ամենը միասին խոստանում են լուրջ և թեժ քաղաքական աշուն»,- ասում է Բոզոյանը:

Ըստ քաղաքագետի՝ կամաց -կամաց ձևավորվում է նոր դաշտ:

«Կան ուժեղ գործիչներ, որոնք կարող են կոնսոլիդացնել ընդդիմությանը, բայց ժամանակ է հարկավոր, որ համախմբվեն: Հայաստանի քաղաքականությունը պետք է լրջացնել: Ժամանակն աշխատում է Փաշինյանի դեմ, նա չունի զարգացման հեռանկար»,- ասում է Բոզոյանը:

Փաշինյանը «ֆլիրտ» է սկսել քաղաքական ուժերի կոնկրետ շրջանակի հետ

Քաղաքագետը նշում է, որ հասարակությունը կամաց–կամաց հիասթափվում է այս նորից, բայց մյուս կողմից նոր էջ է ուզում բացել իր զարգացման մեջ, որը կփոխի այս իրավիճակը՝ չհայտնվելով այն հնում, որից դուրս է եկել: Հասարակությունն այս առումով խճճված վիճակում է:

Ըստ թեմայի

Ժամանակն այս պահին Փաշինյանի համար շատ ավելի ոսկի է, քան նույն Ամուլսարը. այցի մյուս երեսը
«Ընդդիմությունը 20 հոգուց ավել մարդ չի հավաքում». Նիկոլ Փաշինյանի խոսնակ
Հակոբյան. «Աշունը թեժանում է նախևառաջ կուտակված թեմաների ծանրության ներքո»
թեգերը:
ընդդիմություն, Երվանդ Բոզոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ