15:50 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Վիգեն Հակոբյան
© Sputnik / Asatur Yesayants

Հակոբյան. «Ունենալով իրավական հիմք` Քոչարյանի գործը պահանջելու է քաղաքական որոշում»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
83 0 0

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավլված իրադարձություններին։

Վիգեն Հակոբյանը վստահ է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործն իրավական գործընթացից վերածվել է քաղաքականի, որը գեներացնում է քաղաքական տարաբնույթ օրակարգեր։

«Ունենալով իրավական հիմք` Քոչարյանի գործը պահանջելու է քաղաքական որոշում»,– ասում է նա։

Ըստ քաղտեխնոլոգի` Ռոբերտ Քոչարյանի գործը խնդիր է իշխանության համար և կաշկանդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին թե՛ ներքին քաղաքական դաշտում, թե՛ արտաքին քաղաքական հարաբերություններում։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ որոշում է կայացնելու դատարանը, Հակոբյանը վստահ է դա քաղաքական, բայց ոչ բացահայտ որոշում կլինի` իրավական փաթեթավորմամբ. անկախ նրանից, թե իշխանությունն ու ընդդիմությունը ինչ կասեն և ինչպես կփորձեն պահել իրենց դեմքը, միևնույն է որոշումը լինելու է քաղաքական։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր մեկնարկեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։

Դատական նիստին մասնակցում էին ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ ՀԱՊԿ նախկին նախագահ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։

Քոչարյանի պաշտպանները նրան անհապաղ ազատելու միջնորդություն էին ներկայացրել, դատախազներն էլ` Քոչարյանի խափանման միջոցը չփոխելու միջնորդություն։

ՀՀ երկրորդ նախագահը ելույթով հանդես եկավ` ասելով, որ սա ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ գործն է։

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` Քոչարյանի խափանման հարցը որոշելու։

Նիստին զուգահեռ դատարանի բակում հավաքվել էին Քոչարյանի աջակիցներն ու նրա դեմ բողոքողները։

Հիշեցնենք, որ հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։ Սակայն Առաջին ատյանի դատավորը, որը պետք է քններ Քոչարյանի գործը, Դավիթ Գրիգորյանն է, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Գրիգորյանի դեմ քրգործ էր հարուցվել։ Ավելի ուշ Քոչարյանի գործը մակագրվեց մեկ այլ դատավորի` Աննա Դանիբեկյանի։

Ըստ թեմայի

Վերաքննիչը վարույթ չի ընդունել Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով բողոքը
Բողոքի ակցիա`դատարանի մոտ. Քոչարյանի աջակիցներից մեկին տեղափոխեցին ոստիկանություն
Եթե մարդ պետք է դատվի Մարտի 1–ը չբացահայտելու համար, ապա պետք է դատվի դատախազը. Քոչարյան
թեգերը:
Վիգեն Հակոբյան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ