02:19 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
Ատոմ Մարգարյան
© Sputnik / Asatur Yesayants

Մարգարյան. «Իրավիճակ է փոխվել, պետությունն ավելի աչալուրջ է»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
22410

Տնտեսագետը կարծում է, որ այն միջոցները, որոնք տնտեսվել կամ առաջացել են պետական բյուջեում, տրանսֆորմացիոն գործընթացների հետևանք են:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի որոշմանը, որի համաձայն ՊԵԿ-ը գործարարներին կվերադարձնի շուրջ 50 մլրդ դրամ:

Առաջին հայացքից թվում է, թե կազուսային իրավիճակ է, կառավարությունը կարծես թե ծախսելու տեղ չունի և հիշել է մինչև 2017 թվականի՝ ոչ իր կառավարման տարիները, երբ մարդիկ տնտեսվարել են, արտահանել են, ավելացված արժեքի մասով պետության կողմից պարտքեր են կուտակվել և չեն վերադարձվել:

«Սիրում են բոլորին, հպարտանում են բոլորով». օլիգարխները սկսել են ավելի շատ հարկ վճարել

«Մարդիկ կորցրել էին հույսը, իսկ դա տպավորիչ թիվ է: 2500-ից ավելի տնտեսվարող սուբյեկտների մասին է խոսքը, որոնք տարբեր ծավալների ստանալիք ունեին պետությունից: Այսօր փոխվել է իշխանությունը և կարծես թե շատ բարյացակամորեն այսպիսի նախագծեր է ներկայացնում ու անցկացնում առաջին ընթերցմամբ»,- նշում է Ատոմ Մարգարյանը:

Տնտեսագետի կարծիքով՝ թերևս ավելի շատ միջոցներ են տնտեսվել: Միայն կապիտալ ծախսերի մասով, ավելի քան 89 մլրդ դրամի տնտեսումներ կան, որոնք տարբեր պատճառներով, հիմնականում պետական գնումների, կապիտալ շինարարության, ճանապարհաշինության, որոշ ծրագրերի գծով կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտների ուսումնասիրությունների արդյունքում տարբեր գնումների գործընթացների կասեցման արդյունք են:

Ատոմ Մարգարյանը հիշեցնում է, որ նախկինում տենդերները շահում էին դոմինանտ դերակատարություն ունեցող խոշոր տնտեսվարողները՝ ձեռքի հետ ատկատների միջոցով գումարներ քաշելով պետական բյուջեից, բայց այժմ իրավիճակ է փոխվել, պետությունն ավելի աչալուրջ է, հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր: Այդ պատճառով էլ հընթացս տնտեսվել են միջոցները: 

Ըստ թեմայի

Որպեսզի հարցեր չլինեն, ՊԵԿ–ը կվերահրապարակի 1000 խոշոր հարկ վճարողների ցուցանիշները
Գործազուրկները նվազել են, հարկ վճարողներն ավելացել. Փաշինյանը նոր թվեր է հրապարակել
ՊԵԿ–ում խնդիրներ են առաջացել. հարկ վճարողները չեն կարողանում հաշվետվություն ներկայացնել
թեգերը:
ՀՀ կառավարություն, խոշոր հարկատու, հարկային օրենսգիրք, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Ատոմ Մարգարյան, տնտեսագետ

Գլխավոր թեմաներ