15:36 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Երվանդ Բոզոյան
© Sputnik / Asatur Yesayants

Բոզոյան. «Եթե Փաշինյանն անցնի կարմիր գիծը, Վանեցյանը կհետևի նրա օրինակին»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
153 0 0

Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հայտարարությունների մասին և նշել, որ վարչապետի` հակադիր ճամբարում հայտնվելը կանխատեսելի էր, բայց որ «փոխհրաձգությունն» այսքան հեռուն կգնար, անսպասելի էր:

 

Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանի գնահատականները չափազանց խիստ էին մի մարդու նկատմամբ, որն ընդամենը մի քանի օր առաջ համարվում էր իր հավատարիմ գործիչներից մեկը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: 

«Վանեցյանն այս ամենից հետո կփորձի ձևավորել մի նոր տիրույթ, որտեղ կձգտի կոնսոլիդացնել հանրության այն շրջանակներին, որոնք, ըստ էության, դեմ են Փաշինյանին և ուզում են, որպեսզի երկրում տեղի ունենան փոփոխություններ»,- նշեց Բոզոյանը: 

Քաղաքագետի համոզմամբ՝ նախորդ երեսուն տարիներին բազմաթիվ խոսակցություններ են եղել բեմականությունների մասին, սակայն կյանքը ցույց է տվել, որ ոչ մի բեմականացման գործընթաց էլ չկա, ուստի չկա մի ռեժիսոր, որ կարողանա այնպիսի բեմականացում կազմակերպել, որ զարգացումներն ընթանան իր սցենարով: Հակասություններն այստեղ ոչ միայն անձնական բնույթի են, այլև պարունակում են քաղաքական, նույնիսկ աշխարհաքաղաքական գործոն: 

«Ի վերջո Վանեցյանը վարչապետի կառավարությունում հանգուցային գործիչներից մեկն էր, նա ունի մեկուկես տարվա վերաբերյալ շատ կարևոր ինֆորմացիա, ու եթե Փաշինյանն անցնի կարմիր գիծը, ապա ինքն էլ կհետևի վարչապետի օրինակին, ինչի հետևանքով Փաշինյանը կարող է ունենալ լուրջ կորուստներ»,- ասաց Բոզոյանը: 

Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը. Փաշինյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին

Քաղաքագետի գնահատմամբ՝ մենք մտել ենք մի գործընթացի մեջ, որտեղ ցնցումները պարզապես անխուսափելի են, իսկ թե ինչ նոր կոնֆիգուրացիաներ կառաջանան այդ ցնցումների հետևանքով, ժամանակը ցույց կտա:    

 

Ըստ թեմայի

Մնացականյանի պաշտոնանկության լուրերն ԱԳՆ–ում անհեթեթ են որակում
Քոչարյանը Քոչարյանով, բայց նոր հարցերը հնարավոր չէ բարդել նախկինների վրա
Red Eagles ֆան ակումբը դատի կտա ՀՖՖ-ին. ո՞րն է խնդիրը
Բոլոր սպառնալիքները վերացել են. ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Արթուր Վանեցյան, Երվանդ Բոզոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ