17:38 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02

Ալումյան. «Վճռաբեկը մերժել է մեր բողոքները վարույթ ընդունել»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (416)
112 0 0

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կանխատեսել էին, որ Վճռաբեկը վարույթ չի ընդունի իրենց ներկայացրած բողոքը։

Ալումյան. «Վճռաբեկը մերժել է մեր բողոքները վարույթ ընդունել»

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

«Վճռաբեկ դիմել էինք` բողոքարկելով Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի հունիսի 25-ի որոշումը, ըստ որի` Քոչարյանի խափանման միջոց անձնական ստորագրությունը փոխարինվեց կալանքով։ Վճռաբեկից մենք կանխատեսում էինք նման որոշում»,–ասաց նա։

Նրա խոսքով` կանխատեսելով որոշումը` իրենք վաղուց դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան և հայտնել, որ Վճռաբեկը Հայաստանում պաշտպանության արդյունավետ միջոց չէ։

«Ոչ միայն Քոչարյանի դեպքում, այլ առհասարակ, երբ խոսքը վերաբերում է խափանման միջոցը փոխելուն, Վճռաբեկ դատարանն այս առումով արդյունավետ միջոց չէ։ Կարծում եմ` ոչ հեռավոր ապագայում որոշում կլինի ՄԻԵԴ–ից, քանի որ շուտով մեկ տարի կլինի, որ առաջին գանգատը ներկայացրել ենք այնտեղ»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։ Սակայն Առաջին ատյանի դատավորը, որը պետք է քններ Քոչարյանի գործը, Դավիթ Գրիգորյանն է, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Գրիգորյանի դեմ քրգործ էր հարուցվել։ Ավելի ուշ Քոչարյանի գործը մակագրվեց մեկ այլ դատավորի` Աննա Դանիբեկյանի։

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (416)

Ըստ թեմայի

Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով ամբողջական որոշումը
ՍԴ–ի որոշումից հետևում է` Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է հայտնվել ապօրինաբար. պաշտպաններ
Քոչարյանը կմնա կալանքի տակ. «Դանիբեկյա՛ն, խելքով»-ը չօգնեց
«Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը կոպեկ առ կոպեկ հետ են վերադարձնելու թալանածը». Փաշինյան
թեգերը:
Հայկ Ալումյան, Դատարան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ