13:36 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Ալիկ Սարգսյան
© Sputnik / Laura Sarkisian

Սարգսյան. «Ցանկանում են ինձ վարկաբեկել և այդ ամենը ցույց են տալիս հեռուստատեսությամբ»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
9210

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործով ներկայացված մեղադրանքներին ու նշել, որ նշված հոդվածներն իր հետ կապ չունեն։

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։ Նա այս մասին ասաց Sputnik Արմենիային։

«Ես երբևէ որևէ բան չեմ կոծկել, չեմ չարաշահել պաշտոնական դիրքը: Ընդամենը Մարտի 1-ից երեք ամիս անց նշանակվել եմ ոստիկանապետ: Բնականաբար, այդ ամբողջ ժամանակահատվածում ՄԻՊ գրասենյակը, եվրոպական տարբեր կազմակերպությունները, փաստահավաք խումբը, ԱԺ համապատասխան հանձնաժողովը մշտապես ինձանից ուզել են փաստաթղթեր, որպեսզի պարզվի, թե այն ժամանակ ոստիկանությունը ինչ թղթեր է ունեցել և ինչպես են դրանք ձևակերպվել»,- նշեց Սարգսյանը:

Նախկին ոստիկանապետի փոխանցմամբ՝ ամեն անգամ նյութերը նայել է, տեղակալները ներկայացրել են, ինչից հետո ինքը փաստաթղթերի էությունը ներկայացրել է փաստահավաք խմբին կամ նշված կազմակերպություններին:

«Ընդամենը այսքանը, ուրիշ ոչինչ: Ինչ նյութեր եղել են, դրանք եմ ներկայացրել և ոչինչ չեմ կոծկել, հետևաբար իմ կողմից ոչ մի շինծու բան չի եղել»,- նշեց Սարգսյանը և ավելացրեց, որ իր դեմ քրեական գործ հարուցելով ցանկանում են վարկաբեկել և այդ ամենը ցույց են տալիս հեռուստատեսությամբ: Ամեն դեպքում նա հորդորեց սպասել հետագա ընթացքին:

«Քննությունը կընթանա, մի գեղեցիկ օր էլ կլսեք, որ գործը կարճվել է»,- համոզված ասաց Սարգսյանը:

Նա չի հասկանում՝ ինչու հենց հիմա իր դեմ քրեական գործ հարուցվեց։ Նախկին ոստիկանապետը ենթադրում է, որ իր դեմ գուցե եղել են ինչ-որ ցուցմունքներ, ինչը կպարզվի առերեսման ժամանակ:

Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երեկ հայտնեց, որ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1–ի հանցագործությունը պարտակելու համար։

 

Ըստ թեմայի

Որևէ բան բացառել պետք չէ. ՀՔԾ պետի տեղակալը` Հարությունյանի մահվան ու Մարտի 1–ի կապի մասին
«Քննչական մարմինները ձեռնարկում են քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր». Վիգեն Սարգսյան
Դավիթ Սանասարյանի քրեական գործն ուղարկվել է դատարան. դատախազություն
թեգերը:
2008թ.-ի մարտի1, Քրեական գործ, Ալիկ Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ