05:56 29 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75

Հակոբյան. «Գազը մտնում է պետությունների քաղաքական գործիքակազմի մեջ»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
65 0 0

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ ՌԴ նախագահն ու ՀՀ վարչապետը գազի գնի շուրջ պայմանավորվել են շարունակել բանակցությունները:

Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ քաղաքական որոշում չկա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Ինչ վերաբերում է փոխվարչապետի ասածներին, ապա նրա խոսքերից կարելի է եզրակացնել, որ ՀՀ իշխանությունը հասկանում է, որ գազի գինն, այնուամենայնիվ, անխուսափելիորեն բարձրանալու է, և հիմա խոսակցությունը կամ պայքարը գնում է գինը մեղմելու շուրջ, նաև որպեսզի գոնե ձմռան ամիսներին դա տեղի չունենա, այլ ապրիլին: Էներգետիկ փորձագետները նշում են 30 տոկոսով թանկացման մասին (մեկ խորանարդ մետրի դիմաց 200-215 դոլար)»,- նշեց Հակոբյանը: 

Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ գազը մտնում է պետությունների քաղաքական գործիքակազմի մեջ և դրա գինը պայմանավորված է ոչ միայն շուկայի առանձնահատկություններով, այլև քաղաքական սակարկություններով:

Չնայած Փաշինյան-Պուտին հանդիպմանը, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կաշխատեն երկու պետությունների կառավարություններն ու քաղաքական թիմերը: 

ԵԱՏՄ–ում կձևավորվի գազի միասնական շուկա. Փաշինյանը խոսել է գնի կայունացման մասին

Վիգեն Հակոբյանը կարծում է, որ ռուսական կողմն իր հերթին կմտածի հայ գործընկերների առաջարկի մասին ու կներկայացնի ինչ-որ սխեմա, որը ռուսական կողմի համար համեմատաբար ընդունելի կլինի, իսկ Հայաստանի համար`մեղմ։

Ռուսական կողմը պատրաստակամ է քննարկել գազի ներքին սակագների նվազեցման հարցը. ՀԾԿՀ նախագահ

Նրա խոսքով` ՌԴ վերջին տարիներին հստակ ցույց է տվել, որ անկախ իշխանությունից՝ Հայաստանն իր ռազմավարական դաշնակիցն է:    

 

Ըստ թեմայի

«Գազպրոմ Արմենիայում» արդեն 7 ամիս պարգևավճար չեն ստացել. «Փաստ»
Գազ, ատոմային էլեկտրակայան, ավիափոխադրումներ. էլ ինչ են քննարկել Փաշինյանն ու Մեդվեդևը
Հայաստանի գազապահեստարանը ոչ ոք չի վաճառում. «Տրանսգազը» ցրել է շահարկումները
Բադալյան. «ՌԴ պետական տարածքում ՌԴ նախագահը աջակցել է ՀՀ երկրորդ նախագահին»
թեգերը:
գազի սակագին, գազ, Ռուսաստան, Վիգեն Հակոբյան, քաղտեխնոլոգ, Հայաստան

Գլխավոր թեմաներ