03:12 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Ատոմ Մարգարյան

Մարգարյան. «Այնուամենայնիվ, մենաշնորհների որոշակի ճնշում կա տնտեսության վրա»

© Sputnik / Hayk Petrosyan
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
9910

Հայաստանյան այն ներդրողները, ովքեր իրենց կապիտալի զգալի մասը զետեղել են օֆշորային գոտիներում, այս փուլում իրենց հեռու են պահում ներդրումային ռիսկից։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ներդրումային քաղաքականության առանձնահատկություններին ու նշել, որ ինստիտուցիոնալ պայմաններն ունեն դրական դինամիկա, և դա կապված է քաղաքական փոփոխությունների հետ, երբ իրականացվում է մի գործընթաց, երբ ներդրումային դաշտի խաղացողների համար կարևոր է, որ կոռուպցիոն, ստվերային բաղադրիչը, ինչը նորմալ ներդրողի տեսակետից բավականաչափ տհաճ ու խնդրահարույց արգելք է և բարձրացնում է ներդրումային ռիսկը, նվազել է:

«Դրական ազդակներն արձանագրում են ռեյտինգային գործակալությունները: Բայց մյուս կողմից, գործարար միջավայրի հետ կապված ռիսկերը ներդրողների համար այդքան մեծ, էական փոփոխություններ չեն կրել: Այնուամենայնիվ, մենաշնորհների որոշակի ճնշում կա տնտեսության վրա: Խնդիրն առնչվում է ենթակառուցվածքների մենաշնորհին»,- նշում է Ատոմ Մարգարյանը:

Տնտեսագետի փոխանցմամբ՝ մյուս խնդիրը կապված է լոգիստիկ ցանցերի, ճանապարհների, երկաթուղիների, հողորդակցության համակարգերի հետ, որտեղ շատ դժվար է շատ արագ փոփոխություններ կատարել:

Այդ առումով շատ խոսուն է Հյուսիս-հարավ ճանապարհաշինարարական ծրագիրը, որը հիմնական մասով կասեցված է: Թեև հյուս կա, որ եկող տարի սայլը տեղից կշարժվի, բայց ունենք այն, ինչ ունենք: Տնտեսագետը կարծում է, որ անհրաժեշտ է խնդիրը դիտարկել բոլոր բաղադրիչների մասով: Ըստ նրա՝ ներդրումների որոշակի անկումը պայմանավորված է հենց այն օրակարգերով, որոնք գործողության մեջ է դրել ներկա կառավարությունը:

Ինչպե՞ս վարվել շաքարավազի մենաշնորհի հետ. Փաշինյանը հարցի լուծման իր տարբերակն ունի

«Խոսքն առաջին հերթին վերաբերում է հակակոռուպցիոն, հակաստվերային գործիքակազմին: Հայաստանյան այն ներդրողները, ովքեր իրենց կապիտալի զգալի մասը զետեղել են օֆշորային գոտիներում, դրսի բանկերում ու ֆինանսական հաստատություններում, ավելի շուտ ձեռնպահ են, քան ակտիվ՝ ՀՀ-ում ներդրումներ անելու առումով»,- նշում է Ատոմ Մարգարյանը:

Տնտեսագետի համոզմամբ՝ այս փուլում շատ հակասական կլինի խոսել ներդրումային կլիմայի ամբողջական աճի կամ բարելավման մասին, ինչն ավելի հեռու ապագայի խնդիր է:   

Ըստ թեմայի

«Սաշիկի մենաշնորհը». ինչպես Ստեփանավանի էկզոտիկ մուրաբան ու օղին հաղթեցին կեղծիքը
ՊԵԿ-ը զրկվեց ՀԴՄ-ներ ներկրելու ու վաճառելու մենաշնորհից
Խաչատրյան․«Վրացական երկաթուղին դարձել է հայաստանյան մենաշնորհներին հովանավորող կառույց»
Հայաստանի մենաշնորհային շուկաներում իներցիոն վախ կա. ՏՄՊՊՀ անդամի թեկնածու
թեգերը:
մենաշնորհ, Ատոմ Մարգարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ