20:14 19 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
Սուրեն Պարսյան
© Sputnik / Mikhail Chernyakhovsky

Պարսյան․ «Հայաստանում բիզնես սկսելու համար հանդիպում են Փաշինյանի կամ Ավինյանի հետ»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
119 0 0

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի թեթրում խոսել է հետհեղափոխական Հայաստանում ներդրումային քաղաքականության մասին։

Օտարերկրյա կազմակերպությունները, որոնք գործում էին Հայաստանում, իրենց դիվիդենտները հանել են մեր երկրից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Մոտ 30 միլիարդ դրամի չափով դիվիդենտներ են դուրս բերվել Հայաստանից, բացի այդ, նախորդ տարի 1, 3 միլիարդ դոլարի չափով արտահոսք է տեղի ունեցել. դա ազդեցություն է թողնում Հայաստանի բիզնես միջավայրի, բիսնես իմիջի վրա: Հայաստանը չի տալիս երաշխիքներ ներդողների համար ո՛չ բիզնես առումով, ո՛չ քաղաքական»,- ասաց Պարսյանը։

Նրա դիտարկմամբ` եթե տնտեսվարողները ցանկանում են Հայաստանում  գործունեություն ծավալել՝ փորձում են կամ Փաշինանի հետ հանդիպել կամ Ավինյանի գրասենյակ այցելել, քանի որ ուրիշ տարբերակ չունեն։

«Ներդրողները  հասկացել են, որ միայն այդպես կարող են երաշխիք ստանալ, ինչը բացասական ազդակ է բիզնեսի զարգացման համար: Երաշխիք պետք է տան պետական ինստիտուտները, ոչ թե անհատները»,- ասաց Պարսյանը։

 

Նա կարծում է, որ ներդրումային քաղաքականությունը, որն այսօր իրականացնում է պետությունը, մնացել է 2015-ի մակարդակում. նոր իշխանությունը նոր ռազմավարություն չի մշակել, օրենքները նույնն են։ Նրա խոսքով` ձեռքբերումներ ունենալու համար պետք է հին համակարգը փոխել, մինչդեռ ցանկություն չկա։

«Տեսլական, թիմ  չկա, իսկ սա լուրջ խնդիր է առաջացնում երկրում ներդրումային քաղաքականությունը զարգացնելու և խորացնելու ուղղությամբ»,-նշեց Պարսյանը:

Ըստ տնտեսագետի՝ ներդրողի համար կարևոր է ոչ միայն օրենսդրական դաշտը, հարկային արտոնությունները, այլ նաև կադրերի հարցը․ յուրաքանչյուր ներդրող այս կամ այն ծրագիր իրականացնելիս հաշվի է առնում նաև թե արդյոք տվյալ երկիրն ունի՞ անհրաժեշտ կադրային բազա։ 

«Ներդումներ-կրթություն-պետություն. սա փոխկապակցված համակարգ է, որտեղ մեծ անելիք ունի պետությունը։ Միայն «փայ չեմ մտնի», «ձեզ չեմ խանգարի» ասելով ներդրումներ չեն ապահովում։ Պետությունը լուրջ անելիքներ ունի․ պետք է կրթական դաշտը ապահովի, շուկաները համակարգի, քանի որ մենաշնորհ ունեցող ընկերությունները շարունակում են իրենց ազդեցություն ունենալ շուկայի վրա»,- ընդգծեց Պարսյանը։ 

Տնտեսագետը նշեց, որ խնդիրներ կան նաև հարկային դաշտում. հարկային օրենսդրությունն անընդհատ փոխվում է և օտար ներդրողները ստիպված են իրենց բիզնես պլանները նույնպես փոփոխել, ինչը ևս խոչընդոտ է, որպեսզի մարդիկ խուսափեն ներդրումներից։  

 

Ըստ թեմայի

Մարգարյան. «Այնուամենայնիվ, մենաշնորհների որոշակի ճնշում կա տնտեսության վրա»
Փաշինյանը «Յանդեքսի» գլխավոր տնօրենի հետ քննարկել է ընկերության աշխատանքի հեռանկարները
«Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար». Փաշինյան
Սիրում եմ Հայաստանը. Իվոն Չուն պատրաստ է ներդրողներին անձամբ ուղեկցել Հայաստան
թեգերը:
բիզնես, Տիգրան Ավինյան, Նիկոլ Փաշինյան, Ներդրում, տնտեսագետ, Սուրեն Պարսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ